MENU
Главная » 2017 » Июль » 27 » Ո՞ր վիտամիններն է պետք ընդունել հաբերի միջոցով, որոնք՝ ոչ
loading...
16:09
Ո՞ր վիտամիններն է պետք ընդունել հաբերի միջոցով, որոնք՝ ոչ

Ո՞ր վիտամիններն է պետք ընդունել հաբերի միջոցով, որոնք՝ ոչ

Հետազոտողները խորհուրդ են տալիս, թե որ վիտամիններն արժե ընդունել լրացուցիչ հաբերի միջոցով, իսկ որոնք՝ ոչ:

Մուլտիվիտամիններ. ոչ

Պակասը կարելի է լրացնել սննդի միջոցով: Վիտամիններ A, C, B-ն, որ պարունակվում են այստեղ, չափից շատ լինելու դեպքում վտանգավոր են առողջության համար: Ըստ ուսումնասիրությունների՝ գերհագեցվածության դեպքում նույնիսկ մարդու կյանքի տևողությունն է կարճանում:

Վիտամին D. այո

Այն նպաստում է ոսկրերի ամրությանը, իսկ սննդի միջոցով այն ստանալը դժվար է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր լրացուցիչ վիտամին D են ստանում, ավելի երկար են ապրում:

Հակաօքսիդանտներ. ոչ

A, C, E վիտամինները հակաօքսիդանտներ են, սակայն սրանք բոլորը պարունակվում են մրգերի, բանջարեղենների մեջ և ավելի առողջարար է դրանք ուտելով պակասը լրացնել: Քանի որ այս վիտամինների գերհագեցվածության դեպքում նույնիսկ կարող է քաղցկեղ առաջանալ: 

Просмотров: 2097 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...