MENU
Главная » 2017 » Июль » 27 » Կաթնաշոռ՝ երկարակյացների համար
loading...
16:09
Կաթնաշոռ՝ երկարակյացների համար

Կաթնաշոռ՝ երկարակյացների համար

Այս անալի կաթնաշոռը պատրաստվում է կաթից և կիտրոնից և ունի մի շարք բուժիչ հատկություններ՝ լավացնում է հիշողությունը, ամրացնում է սիրտը, ոսկրերն ու հոդերը, բարձրացնում է մարդու ընդհանուր ինքնազգացողությունը, ինչպես նաև շատ օգտակար է ներվային խանգարումների և դեպրեսիվ վիճակների դեպքում: Կաթնաշոռն աղիներում խմորում չի առաջացնում, լավ մարսվում է և հաճելի համ ունի:

Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի 1լ կաթ և 1 կիտրոն: Սկզբում քամեք կիտրոնը, այնուհետև լավ տաքացրեք կաթը, բայց թույլ չտաք, որ եռա: Հենց որ կաթը տաքանա, մեջը լցրեք կիտրոնի հյութը, արագ խառնեք և անմիջապես վերցրեք կրակից: Թողեք մի քիչ մնա, որպեսզի կաթնաշոռը բարձրանա վերև, իսկ շիճուկն իջնի ներքև: Կաթնաշոռը պատրաստ է, մնում է միայն այն անջատել շիճուկից՝ թանզիֆի կամ մանր ցանցի միջոցով:

Կաթնաշոռի վրա աղ կամ շաքար լցնել պետք չէ: Օգտակար հատկություններն էլ ավելի ուժեղացնելու համար կարելի է թթվասեր կամ մեղր ավելացնել:

Շիճուկը մի թափեք: Այն նույնպես շատ օգտակար հատկություններ ունի:

Просмотров: 1072 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...