MENU
Главная » 2017 » Июль » 27 » Թեյի ծառի կախարդական յուղը
loading...
16:07
Թեյի ծառի կախարդական յուղը

Թեյի ծառի կախարդական յուղը

Թեյի ծառի յուղը հիանալի հակասեպտիկ, հակաբակտերիալ, հակաբորբոքիչ, ցավազրկող, հակասնկային, իմունախթանիչ միջոց է: Այն ստանում են թեյի ծառի տերևներից: Բույսի հայրենիքը Ավստրալիան է: Պարունակում է 98-ից ավելի քիմիական միացություններ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. միայն արտաքին օգտագործման համար է:

• Մազարմատների հետ կապված խնդիրների դեպքում 5-10 կաթիլ թեյի ծառի յուղն ավելացրեք շամպունի կամ կոնդիցիոների մեջ: Օգտագործեք մինչև առողջանալը:

• Եթե ձեզ անհանգստացնում է մազերի թեփը, 5-10 կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք շամպունի կամ կոնդիցիոների մեջ: Մի քանի րոպե թողեք մնա մազերին և լվացեք: Օգտագործեք մինչև առողջանալը:

• Չոր մազեր ունենալու դեպքում սանրերը, խոզանակներն ու բարձի երեսը թրջեք թեյի ծառի յուղի լուծույթով. 1 բաժակ տաք ջրին 3 կաթիլ յուղ:

• Ականջացավի դեպքում ձիթապտղի և թեյի ծառի յուղերի խառնուրդը (2:1 հարաբերությամբ) տաքացրեք և 1-2 կաթիլ կաթեցրեք ականջի մեջ:

• Հարբուխի դեպքում մի քանի կաթիլ յուղ քսեք ճակատի և քթարմատի մաշկին:

• Կոկորդացավի և լարինգիտի դեպքում 5 կաթիլ յուղ ավելացրեք տաք ջրի մեջ և օրը 2-3 անգամ ողողումներ արեք:

• Ակնեի (угри) դեպքում օրը 2-3 կաթիլ յուղ քսեք բորբոքված մասերին, ինչպես նաև ավելացրեք դեմքը մաքրող միջոցի մեջ:

• Գինգիվիտի և լնդերի արնահոսության դեպքում 3-5 կաթիլ թեյի ծառի յուղը լցրեք փոքր բաժակ եռացրած ջրի մեջ և օրը 2 անգամ ողողումներ արեք:

• Կարիեսի դեպքում ատամները մաքրելիս 2 կաթիլ յուղ կաթեցրեք խոզանակի վրա: Օրը 3 անգամ բերանը ողողեք յուղի լուծույթով (1 բաժակ ջրին 5 կաթիլ յուղ):

• Այրվածքների դեպքում օրը 2 անգամ մի քանի կաթիլ յուղով շատ զգույշ մերսեք վնասված տեղը: Դա թույլ կտա խուսափել ինֆեկցիաներից և կպահպանի մաշկի ամբողջականությունը:

• Բրոնխիտի դեպքում կուրծքը տրորեք 5 կաթիլ յուղով, վրան սրբիչ դրեք և պահեք 1-2 ժամ:

• Էկզեմայի դեպքում նախ համոզվեք, որ մաշկը չոր է, այնուհետև յուղը քսեք ախտահարված մասերին:

• Ռեվմատիզմի դեպքում հավասար չափով թեյի ծառի և մեկ այլ յուղի խառնուրդը տաքացնել և քսել ցավող մասին այնքան, մինչև լրիվ ներծծի:

• Տրոֆիկական խոցերի վրա օրը 2-3 անգամ քսել թեյի ծառի յուղը:

• Գորտնուկներն անցկացնելու համար դրանք փափկացրեք տաք ջրով, այնուհետև աստիճանաբար 3-5 կաթիլ թեյի ծառի յուղ քսեք: Դա արեք մինչև գորտնուկն ընկնի:

• Սպորտային վնասվածքների դեպքում վնասված տեղում թեյի ծառի յուղ քսեք:

• Կոշտուկների դեպքում յուղով մշակեք վնասված տարածքը:

Просмотров: 1121 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...