MENU
Главная » 2017 » Июль » 27 » Ինչպես նվազեցնել ծխելուց առաջացած վնասները
loading...
16:06
Ինչպես նվազեցնել ծխելուց առաջացած վնասները

 

Ինչպես նվազեցնել ծխելուց առաջացած վնասները

Դեռ շարունակո՞ւմ եք ծխել: Ինքներդ ձեզ հանգստացնում եք այն մտքով, որ խնդիրները կշրջանցե՞ն ձեզ: Այդ դեպքում եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում մեր ներսում, երբ ծխում ենք:

Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական միացություններ, որոնցից ամենաքիչը 100-ն ունեն ապացուցված քաղցկեղածին հատկություններ: Նույնիսկ այդ 100-ից մեկը (օրինակ՝ բենզոպիրենը) բավական է, որպեսզի թոքերի, մաշկի կամ վերարտադրողական համակարգի բջիջները մուտացիայի ենթարկվեն և քաղցկեղ առաջացնեն: Ծուխը նաև խանգարում է սրտանոթային համակարգի աշխատանքին՝ հեմոգլոբինին (սպիտակուց, որը պատասխանատու է հյուսվածքները թթվածնով սնուցելու համար) խառնելով ածխաթթու գազ: Արդյունքում սիրտն ու ուղեղը 20-30% ավելի քիչ թթվածին են ստանում, քան անհրաժեշտ է: Իրավիճակը շտկելու համար օգնության են շտապում լրացուցիչ քանակությամբ էրիթրոցիտներ, որոնք հեմոգլոբինին ստիպում են ավելի ակտիվորեն թթվածին տեղափոխել: Արդյունքում արյունը խտանում և մածուցիկ է դառնում, նյութափոխանակությունն էլ դանդաղում է: Փոխարենն արագանում է աթերոսկլերոզի (անոթների պատերին խոլեստերինի նստվածքի պատճառով) և իշեմիկ հիվանդության (հյուսվածքներին թթվածին նորմալ չմատակարարվելու պատճառով) առաջացման գործընթացը:

Բոլորն էլ հավանաբար լսել են, որ որոշ միջոցներ ինչ-որ չափով նվազեցնում են ծխելուց առաջացած ռիսկերը: Եկեք տեսնեք՝ արդարացված են արդյոք դրանք:

• Չպետք է ծխել արթնանալուց անմիջապես հետո
Ապացուցվել է, որ առավոտյան արթնանալուն պես ծխողները 1,79 անգամ ավելի շատ են հիվանդանում թոքերի և կոկորդի քաղցկեղով, քան ավելի զուսպ ծխողները:
Բայց եկեք այդ հարցին նայենք այլ տեսանկյունից: Եթե դու աչքերդ դեռ չբացած ձեռքդ ես վերցնում սիգարետի տուփը, նշանակում է նիկոտինից խիստ կախվածություն ունես և հավանաբար շատ ես ծխում: Քաղցկեղն առաջանում է ոչ թե այն բանից, որ դու առավոտ շուտ առանց ատամներդ լվանալու ծխում ես, այլ նրանից, որ շատ ես ծխում: Պարզ է, որ եթե բավարարվեիր օրեկան 3-4 սիգարետով, օրդ չէիր սկսի ծխելով:

• Պետք է ավելի շատ զբոսնել մաքուր օդում
Մաքուր օդում զբոսանքը թոքերում լավացնում է գազափոխանակությունը, ինչի շնորհիվ դրանցից ավելի շատ թունավոր նյութեր են դուրս գալիս: Սակայն կա մի բայց: Եթե քայլելու ընթացքում ծխեք, ապա հաճախակի դարձած և խորը շնչառության պատճառով ավելի մեծ քանակությամբ ծուխ կանցնի ձեր թոքերը: Կարճ ասած՝ քայլելիս ծխել չի կարելի:

• Սոված ժամանակ ծխել չի կարելի
Թքում լուծված նիկոտինը ընկնելով ստամոքս գրգռում է լորձաթաղանթը՝ նպաստելով ավելի մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրությանը և իզուր տեղը բարձրացնում է թթվայնությունը: Ստամոքսը սկսում է "մարսել" ինքն իրեն, ինչի շնորհիվ էլ մեծանում է գաստրիտի, խոցի, կոլիտի, փորկապության և փորլուծության ռիսկը: Այնպես որ ծխելուց առաջ մի բան կերեք:

• Ավելի շատ ջուր խմել
Ջուրն օրգանիզմից դուրս է հանում տոքսինները: Իսկ ջրով հագեցած էրիթրոցիտները նպաստում են, որպեսզի հյուսվածքներն էլ ավելի լավ մատակարարվեն թթվածնով:
Բայց այստեղ էլ կա իր մինուսը: Եթե նորմայից ավելի շատ եք ջուր խմում, ապա երիկամները ստիպված են լինում արյան մեջ պտտվող ավելի շատ քաղցկեղածին նյութեր անցկացնել իրենց միջով: Հենց այդ պատճառով էլ ծխելը համարվում է երիկամների քաղցկեղի առաջացման ամենահիմնական գործոններից մեկը:

• Չծխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո
Փորձեք հեռու մնալ սիգարետներից ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո՝ լինի դա սպորտային պարապունք, վազք, թե մի այլ բան: Ցանկացած ֆիզիկական աշխատանքից հետո արյան շրջանառությունն արագանում է, ինչի շնորհիվ էլ ածխաթթու գազն ավելի արագ է անցնում օրգանիզմով մեկ և ավելի շատ է մնում հյուսվածքներում:

Просмотров: 117 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...