MENU
Главная » 2017 » Июнь » 25 » Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները
loading...
19:09
Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն:

Ծերացում

Տարիքը կրկնակզակի առաջացման հիմնական պատճառներից է: Տարիքի հետ մաշկը կորցնում է էլաստիկությունը, շարակցական հյուսվածքն այնքան էլ ամուր չի պահում կզակի ներքևի մասը, ինչն էլ կրկնակզակ է առաջացնում:

Ավելորդ քաշ

Քաշի ավելացման կամ ճարպակալման դեպքում դիտվում է ավելորդ ենթամաշկային ճարպի բաշխում ամբողջ մարմնով, կզակն էլ բացառություն չէ:

Ոչ ճիշտ սնունդ

Սննդակարգում աղի, ածխաջրերի և ճարպի ավելորդ պարունակությունը կարող է կրկնակզակի առաջացման պատճառ դառնալ: Դրան հանգեցնում է նաև ջրազրկումը, ինչը դեմքի այտուցներ է առաջացնում:

Ժառանգականություն

Հնարավոր է՝ ավելորդ քաշ չունեցող մարդը ծնված լինի կզակի տակ ավելորդ ճարպով, ինչի պատճառը ժառանգականությունն է:

Հեռախոսները և նոութբուքերը

Ժամանակակից գաջետներ օգտագործելիս մենք ժամանակի մեծ մասն անցկացնում ենք գլուխը ներքև կախած: Դա դառնում է կզակի տակի մաշկի կախվելու և կրկնակզակի առաջացման պատճառ:

Просмотров: 3073 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...