MENU
Главная » 2017 » Июнь » 8 » Նիհարողի օրագիր. ինչպե՞ս մեկ օրում 0.5-3 կգ կորցնել
loading...
08:57
Նիհարողի օրագիր. ինչպե՞ս մեկ օրում 0.5-3 կգ կորցնել

Ողջույն: Արդեն մեկ շաբաթ է՝ քաշս չի փոխվում: Ընդամենը 200 գրամ եմ նիհարել: Ի՞նչ եք կարծում, արժե՞ բեռնաթափման օր անցկացնել:

Ահա, համացանցում գտա կաթնաթեյի հրաշագործ միջոց, որն օգնում է 1 օրվա ընթացքում 0.5-3 կգ նիհարել: Ցանկանում եմ փորձել: Թեյը զգալիորեն թեթեւացնում է կաթնայուղերի յուրացումը, այդ պատճառով կաթնաթեյ կարող են խմել նույնիսկ աղեստամոքսային տրակտի խնդիր ունեցողները: Թեյի մեջ պարունակվող տանին նյութը ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանում է կաթնամթերքի խմորումից: Իր հերթին, կաթը նկատելիորեն թուլացնում է ալկալոիդների եւ կոֆեինի ազդեցությունը:

Կաթնաթեյը նվազեցնում է ախորժակը եւ օրգանիզմից հանում հեղուկը. այն միզամուղ եւ լեղուցքամուղ հատկություն ունի: Կաթնաթեյի օգտագործման ոլորտը բավական լայն է. դիետայից եւ օրգանիզմի մաքրումից բացի, այն օգտագործվում է սրտի եւ երիկամների հիվանդությունների, ինչպես նաեւ քայքայված նյարդային համակարգի դեպքում:

Կաթնաթեյի բաղադրատոմսեր

Կարելի է օգտագործել ինչպես սեւ, այնպես էլ կանաչ թեյ (կամ դրանց խառնուրդը): Կաթնաթեյ պատրաստելու համար անհրաժեշտ է եռացնել 1-1.5 լիտր ոչ յուղոտ կաթ (օրինակ՝ 1.5-2.5% յուղայնությամբ), այն հանել գազօջախից, ավելացնել 3 ճաշի գդալ թեյ եւ թրմել (շուրջ 20 րոպե): Կարելի է կաթնաթեյը քաղցրացնել բնական մեղրով (նշված ծավալի համար 1-2 ճաշի գդալը բավարար է): Ստացված մթերքը չի կարելի ամուր փակել կամ լցնել թերմոսի մեջ, որպեսզի չթթվի: Կաթնաթեյը պահել սառնարանում:

Կաթնաթեյն օգտագործում են բեռնաթափման օրերին: Անհրաժեշտ է հիշել, որ մեկ օրից ավելի այն չպետք է կատարել. առավելագույն արդյունք կարելի է ստանալ միայն առաջին օրը: Կաթնաթեյը խմում են ավելացված տեսքով (1 բաժին թեյին՝ 1 բաժին եռացրած ջուր): Այս համամասնությունը կարելի է փոխել՝ ավելացնելով ջրի քանակությունը:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր 2 ժամը մեկ 1 բաժակ կաթնաթեյ խմել: Բայց այդպես մեռնել կարելի է: Մի ժամանակ ես կրեմլյան դիետա էի անում եւ հենց նման փուլում բեռնաթափման օր կատարեցի կաթով եւ տոմատի հյութով: Դա օգնեց մինչեւ 1 կգ նիհարել:

Վաղը կփորձեմ կաթնաթեյը եւ կգրեմ մանրամասները:

Просмотров: 752 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...