MENU
Главная » 2017 » Июнь » 8 » Երկարատև ընդմիջումից հետո խոսել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը
loading...
08:56
Երկարատև ընդմիջումից հետո խոսել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը
Երկարատև ընդմիջումից հետո խոսել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Իրեն հատուկ ակադեմիական խոսքի կառուցվածքաբանությամբ շուրջ քառասուն րոպեի ընթացքում նախկին նախարարը արձանագրեց, որ մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար ու կողմ է, որ իշխանության ռեալ հակազդման համար ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա ապահովվի։ Թե ինչ մեթոդներով է դա արվելու, Օհանյանը չմանրամասնեց, սակայն մենք մանրամասնենք որոշ բաներ։ Դադարն ակնհայտորեն որևէ փոփոխություն չի բերել Օհանյանի վարքագծում։ Նույն հռետորաբանությունը, նույն խոսքը, նույն լեքսիկոնը, մի խոսքով՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Հետևաբար հանրությանը նորովի ներկայանելու համար գոնե ինչ-որ քայլեր պետք է աներ նախարարը։ Հայտարարեց, որ մնում է Հայաստանում ու արտագաղթել չի պատրաստվում, բայց դա, կներեք, քաղաքական ձեռքբերում որևէ կերպ չես կարող համարել։ Այդպիսի տենդենց Հայաստանում, ի դեպ, նկատվում է՝ նախկին պաշտոնյաների զանգվածային արտագաղթի տեսքով։ Դե ինչ մնում է ամենագլխավորին, ապա որպես քաղաքական միտք Օհանյանը խոսեց Հայաստանում արտախորհրդարանական ուժերի կողմից կազմակերպվող ֆորսմաժորային իրավիճակի հնարավորության մասին։ Թե ինչ ասել է ֆորս մաժոր, նա չբարձրաձայնեց, երևի նկատի ունի հանրահավաքային պայքարի մեթոդաբանությունը, եթե, իհարկե, նկատի չունի արտաքին գործոնը։ Հակառակ պարագայում ֆորս մաժորն էլ ինչպես կարող է տեղի ունենալ։ Դե եթե հանկարծ մի խումբ արկածախնդիրներ չորոշեն գրավել կամայական ՊՊԾ գունդ, ապա միակ տարբերակը շարունակում է մնալ հանրահավաքային պայքարը, որը Հայաստանում վաղուց կորցրել է ուժերը։ Սակայն նաև նշենք, որ երկարատև ընդմիջումը կարող է օգտակար լինել այդպիսի պայքարի համար։ Միգուցե մարդկանց մոտ երկար ժամանակ լռելուց հետո ասելիք առաջանա, ու նրանք կամա-ակամա լցվեն հրապարակներ։ Ուղղակի մեր կողմից հավելենք, որ անատամ քաղաքականության ու նույն բառաշարքերի հետևանքով ընտրությունների ընթացքում, որի արդյունքն, ի դեպ, ընդունել է նաև ՕՐՕ դաշինքը, հաջողվեց հավաքել ընդամենը 2 տոկոս ձայն՝ ավելի քիչ, քան Սամվել Ալեքսանյանը Մալաթիա վարչական շրջանում։
Просмотров: 897 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...