MENU
Главная » 2017 » Июнь » 4 » Մաշկը մեզ պաշտպանում է տարատեսակ արտաքին վնասներից: Հենց այդ պատճառով չափազանց կարևոր է մաշկի ճիշտ խնամքը: Ի տարբերություն դեմքի և ձեռքերի
loading...
23:27
Մաշկը մեզ պաշտպանում է տարատեսակ արտաքին վնասներից: Հենց այդ պատճառով չափազանց կարևոր է մաշկի ճիշտ խնամքը: Ի տարբերություն դեմքի և ձեռքերի

Մանանեխի փոշին հնուց հայտնի է՝ որպես մազերի աճը խթանող միջոց: Բացի այդ, այն նաև կլանում է ավելորդ յուղը, լավացնում է մաշկի արյան սնուցումը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը:

Այնուամենայնիվ, այս բաղադրիչը պետք է զգուշորեն օգտագործել, որպեսզի չչորացնեք գլխամաշկը և չառաջացնեք թեփ ու մազերի թուլություն: Եթե  ունեք ալերգիա կամ զգայուն մաշկ, ապա  զգույշ օգտագործեք մանանեխը: Այս դեպքում ավելացրեք ձիթապտղի կամ նշի յուղ, ձվի դեղնուց, կեֆիր:

mananex

Մանանեխի դիմակ՝ մազերի համար

Բաղադրություն

  • 2 ճ/գ մանանեխի փոշի
  • 2 ճ/գ տաք ջուր
  • 1 ձվի դեղնուց
  • 2 ճ/գ ձիթապտղի յուղ
  • 2 թ/գ շաքար

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Այս դիմակը կարելի է օգտագործել առանց ձվի դեղնուցի, եթե ձեզ դուր չի գալիս դրա հոտը: Ձուն կարող եք փոխարինել մեղրով:

maz-5

maz-1

Օգտագործման եղանակը

Դիմակը քսեք մազարմատներին և գլխամաշկին: Խուսափեք  մազերի ծայրերից: Դիմակը քսելուց հետո պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով  փաթաթեք գլուխը:

Դիմակը պետք է թողնել 15 րոպեից մեկ ժամ:  Առաջին անգամ դիմակը թողեք մնա 15 րոպե: 15 րոպեում դիմակը չի հասցնի վնասել, ժամանակի ընթացքում կընտելանաք և կկարողանաք պահել դիմակը 30 րոպե և ավելի:

Մազերի ծայրերին յուղ քսեք, քանի որ դիմակը կարող է կրկնակի չորացնել ծայրերը: Դիմակը դրեք շաբաթական մեկ անգամ:  Եթե մազերը շատ յուղոտ են, կարող եք շաբաթական 2 անգամ դնել:

Այս դիմակից հետո մազերը կսկսեն ավելի արագ աճել և կփարթամանան:

maz-2

maz-3

Просмотров: 358 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...