MENU
Главная » 2017 » Июнь » 4 » Արդյունավետ բնական միջոց՝ մարմնի վրայի բծերից ազատվելու համար, և՝ ոչ միայն
loading...
23:24
Արդյունավետ բնական միջոց՝ մարմնի վրայի բծերից ազատվելու համար, և՝ ոչ միայն

Կիտրոնի բնական հատկությունների շնորհիվ դրա թթվի հիմքով պիլինգն արդյունավետորեն պայքարում է ճարպագեղձերի աշխատանքի ակտիվության դեմ, նպաստում է ծակոտիների նեղացմանը։ Econet.ru կայքը գրում է, որ այդ պատճառով էլ կիտրոնը խորհուրդ է տրվում մի շարք դեպքերում։

Կիտրոնի պիլինգ. օգտագործման կանոնները

  1. Պիլինգի համար նախատեսված միջոցը պատրաստում են նախօրոք՝ հետևելով մաշկի տեսակի և բաղադրիչների առնչությամբ տրվող խորհուրդներին։ Պատրաստած դիմակը լավ խառնում են, մինչև ստանան միասեռ զանգված։
  2. Մինչև սկրաբը մաշկին քսելը մաշկը տաքացնում են ջրով և մաքրում. միայն մաքուր և տաք մաշկին կարելի է քսել դիմակը նուրբ, մերսող շարժումներով։
  3. Դիմակը մաշկին պահում են 5-15 րոպե՝ կախված մաշկի տեսակից և անձնական զգացողություններից։ Որպես կանոն՝ չոր և նորմալ մաշկի համար օպտիմալ ժամանակահատվածը կազմում է 5-8 րոպե, յուղոտ մաշկի համար՝ 8-12։
  4. Դիմակը մաշկից մաքրում են տաք ջրով, իսկ մաշկին խոնավեցնող կրեմ քսում։
  5. Կիտրոնի պիլինգը խորհուրդ է տրվում անել.

limon

  • մեկ շաբաթում մեկ անգամից ոչ ավելի- յուղոտ մաշկի դեպքում
  • 10-14 օրում 1 անգամ- նորմալ մաշկի դեպքում
  • 2-3 շաբաթվա ընթացքում 1 անգամից ոչ ավելի- չոր մաշկի դեպքում

Յուղոտ մաշկի համար։ 1 ճաշի գդալ մեղրը տաքացնում են գոլորշու միջոցով և լավ խառնում 200 մլ բնական ոչ յուղոտ յոգուրտի ու կես կիտրոնի հյութի հետ։ Հարում են ձվի դեղնուցը և ավելացնում հիմնական զանգվածին, ևս մեկ անգամ խառնում։

Չոր և նորմալ մաշկի համար։ Անհրաժեշտ է 1 թեյի գդալ կիտրոնի կեղև։ Այն խառնում են 1 ճաշի գդալ վարսակի կամ բրնձի ալյուրի հետ։ Ավելացնում են մի փոքր ջուր, որպեսզի դիմակը հարմար լինի քսել դեմքին։ Եթե մաշկը զգայուն չէ, կարելի է ավելացնել կես թեյի գդալ կիտրոնի հյութ։

Անգլիական պիլինգ։ Կիտրոնի կեղևն անհրաժեշտ է խառնել 1 ճաշի գդալ բնական բուսական յուղի հետ։ Ավելացնում ենք նաև 1-2 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։

Կիտրոնով պիլինգ՝ բծերի դեմ։ Մանրացրեք 1 կիտրոնի կեղևը։ Ավելացրեք 100 գրամ թթվասեր կամ ոչ յուղոտ յոգուրտ, ինչպես նաև 6-7 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք պրոբլեմատիկ հատվածներին։ 15-20 րոպե անց լվացեք տաք ջրով։

Որ դեպքերում կարելի է օգտագործել կիտրոնի պիլինգ.

  • հոգնած մաշկի համար
  • կեղտոտ մաշկի համար
  • Ճարպաթթուների սխալ աշխատանքով յուղոտ մաշկի համար
  • պրոբլեմատիկ մաշկի համար
  • թոշնած մաշկի համար, որի վրա երևում են ծերացման առաջին նշանները։

Հակացուցումներ։  Շատ չոր, զգայուն և գրգռված մաշկի դեպքում կիտրոնի պիլինգ խորհուրդ է տրվում անել ամենայն զգուշությամբ։ Կողմնակի ազդեցությունից խուսափելու համար գերադասելի է խորհրդակցել մասնագետի հետ։ Ընտրեք այն բաղադրատոմսը, որոնց կազմում մտնում են փափկեցնող և խոնավեցնող բաղադրիչներ։

Просмотров: 3463 | Добавил: Mancho | Рейтинг: 4.0/1
loading...