MENU
Главная » 2017 » Июнь » 4 » Հելիկոբակտեր պիլորին՝ որովայնի փքվածության պատճառ
loading...
23:15
Հելիկոբակտեր պիլորին՝ որովայնի փքվածության պատճառ

Հելիկոբակտեր պիլորին՝ որովայնի փքվածության պատճառ

Հելիկոբակտեր պիլորին բակտերիա է, որը կարող է ստամոքսի բորբոքումներ առաջացնել: Այս բակտերիան ապրում է ամբողջ աշխարհի բնակչության 2/3-ի աղիներում և կարող է փոխանցվել կեղտոտ ջրի և սննդի միջոցով: Այն կարող է հանգեցնել խոցերի, սակայն առանց հստակ հետազոտության՝ այս բակտերիան դժվար է հայտնաբերել:

Ինչպե՞ս պարզել

Հելիկոբակտեր պիլորին մի քանի նախանշաններ ունի, և դրանցից են փքվածությունը, սրտխառնոցը, գազերի կուտակումները, լուծը, ստամոքսի վերին և միջին հատվածներում անհանգստությունը:

Այս բակտերիան գաստրիտի հիմնական պատճառներից մեկն է: Բացի այդ, հելիկոբակտերը կարող է հանգեցնել մի շարք ոչ մարսողական խնդիրների, օրինակ՝ սրտանոթային հիվանդություններ, գլխացավեր, վերջույթներում արյան շրջանառության վատացում:

Հելիկոբակտեր պիլորին 80% դեպքում բուժվում է: Սովորաբար այս բակտերիան բուժվում է հակաբիոտիկների միջոցով:

Ինչպես նշեցինք, հելիկոբակտեր պիլորին կարող է որովայնի փքվածություն առաջացնել: Իսկ փքվածությունից ազատվելու համար կարող եք խմել առաջարկվող հյութը:

Բաղադրություն

  • 1 կիտրոն
  • 1 վարունգ
  • 1 ճ/գ աղացած կոճապղպեղ
  • 1 ճ/գ ալոէ վերայի գել
  • Մաղադանոս կամ համեմ
  • Կես բաժակ ջուր

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով և խմեք:

Այս  հյութը բավական արդյունավետ է, առաջին իսկ օգտագործումից հետո կնկատեք տարբերությունը: Հյութը լավացնում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ օգնում է ազատվել ավելորդ ճարպերից:

Просмотров: 253 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...