MENU
Главная » 2017 » Март » 27 » Ժողովրդական 5 բաղադրատոմս դեմքի ծակոտիներից ազատվելու համար
loading...
13:44
Ժողովրդական 5 բաղադրատոմս դեմքի ծակոտիներից ազատվելու համար

Իհարկ է այսօր շուկան հագեցած է դեմքի մաշկը ձգող ու ծակոտիները նեղացնող թանկարժեք  միջոցներով։  healthyfoodteam.com-ը ներկայացրել է այդ խնդիրներից ազատվելու ժողովրդական այլընտրանքային միջոցների բաղադրատոմսեր։


Ջուր և կերակրի սոդա


2 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք քիչ քանակությամբ ջրի հետ։ Ստացված մածուկը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։

 

Վարունգ, կիտրոն և վարդաջուր


Վարունգը կլպեք, փափկամիսը տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ վարդաջուր և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Ստացված զանգվածը քսեք կտորի վրա և դրեք դեմքին։ Թողեք 5 րոպե և լվացեք սառը ջրով։

 

 

Ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ


2 ձվի սպիտակուցին խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, դիմակը քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե չորանա և լվացեք սառը ջրով։


Այս դիմակը ոչ միայն կնեղացնի դեմքի մաշկի ծակոտիները, այլ նաև կօգնի հեռացնել մաշկի մահացած բջիջները։


Լոլիկ և լայմի հյութ


Լոլիկի հյութի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ լայմի հյութ, բամբակով հեղուկը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։


Այս դիմակը կձգի դեմքի մաշկն ու կնեղացնի ծակոտիները։


Կիտրոն և անանասի հյութ


Կես կիտրոնի հյութը խառնեք կես բաժակ անանասի հյութի հետ, կտորը թրջեք ստացված հեղուկի մեջ և 5 րոպեով դրեք դեմքին։ Դիմակը լվացեք սառը ջրով։ 

Просмотров: 10064 | Добавил: Mancho | Рейтинг: 5.0/1
loading...