MENU
Главная » 2017 » Март » 27 » 14-օրյա սպիտակուցային դիետա, որը թույլ կտա ազատվել մինչև 10 կիլոգրամ ավելորդ քաշից
loading...
13:42
14-օրյա սպիտակուցային դիետա, որը թույլ կտա ազատվել մինչև 10 կիլոգրամ ավելորդ քաշից

Սպիտակուցային դիետան ավելորդ քաշից ազատվելու բավականին ճանաչված դիետա է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում սահմանափակել իրենց սնունդը: Սկզբունքը շատ պարզ է. օրգանիզմը ստանում է բավարար քանակությամբ սպիտակուցային սնունդ, սակայն առաջանում է ածխաջրածնային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է ճարպային հյուսվածքներում կուտակված պահուստային գլյուկոգենի օգտագործմանը: Նախ քաշը նվազում է հեղուկի քանակի նվազման հաշվին, այնուհետև էնեգիային ստացման համար  վատնվող  անհրաժեշտ նյութերի հաշվին:


Սպիտակուցային  սննդակարգի պահպանման դեպքում, քաղցի զգացողություն հազվադեպ է առաջանում, չնայած որ մի շարք մթերքներ այդ ընթացքում արգելված է օգտագործել: Նման սննդակարգի  շնորհիվ  հնարավոր է  մեկ շաբաթում նիհարել 5 կգ: Սակայն ինչպես նշում է fithacker.ru-ն, սույն հոդվածում նկարագրված է առավելագույնը 14 օրյա կուրսը: Նման կուրս հարկավոր է անցնել տարին 1 անգամ:


Եկշաբաթյա սննդակարգ նիհարելու համար


• 1-ին  օր
Օրական սննդակարգը՝  2  կամ  3  հատ ձու, հում մրգեր կամ բանջարեղեն:


• 2 –րդ օր
կարող եք ուտել 450–550 գրամ անյուղ կաթնաշոռ թթվասերի հետ և խմել 1 լիտր անյուղ կեֆիր:


• 3-րդ  օր
Օրվա ընթացքում համտեսեք հում մրգեր ու բանջարեղեն, կարող եք օգտագործել 1 լիտր կեֆիր և 1 լիտր թարմ քամած հյութ:


• 4-րդ օր
Ամբողջ օրվա համար անհրաժեշտ սննդակարգը. 500 գրամ հավի կրծքամիս և 1 լիտր կեֆիր:


• 5 –րդ օր
Միայն մրգեր ու բանջարեղեն:


• 6-րդ օր

400–500 գրամ կաթնաշոռ թթվասերի հետ ու 1 լիտր կեֆիր:


• 7 –րդ օր
Միայն մրգեր ու բանջարեղեն:

• 8 –րդ օր
Կարող եք ուտել 300 գրամ հավի անյուղ միս, 1 հատ ձու ու բանջարեղենային աղցաններ:


• 9 –րդ օր
Թարմ մրգեր, 150 գրամ անյուղ տավարի ծոգեխաշած միս, ձիթայուղով համեմված լոլիկով ու վարունգով աղցան:


• 10 –րդ օր
Կարող եք օգտագործել 150 գրամ ցանկացած տեսակի ձուկ, 2 կտոր տարեկանի հաց, բուսական յուղով համեմված բանջարեղենային աղցան և 0.5 լիտր կեֆիր:


• 11 –րդ օր
2 հատ ձու, 150 գրամ տավարի շոգեխաշած միս, 4 կտոր տարեկանի հաց, բանջարեղենային աղցան ու 0,5 լիտր կեֆիր:


• 12 –րդ օր
1 լիտր կեֆիր ու ցանկացած քանակությամբ մրգեր ու բանջարեղեն:


• 13 –րդ օր
300 գրամ հավի միս, ցանկացած քանակությամբ բանջարեղեն, 2 հատ ձու:


• 14 –րդ օր
Դիետայի ավարտը. 4 հատ շոգեխաշած կարտոֆիլ, ցանկացած տեսակի մրգեր և կարող եք օգտագործել նաև 1 լիտր կեֆիր:


Սակայն այս դիետան ունի նաև հակացուցումներ: Այն չեն կարող օգտագործել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապող մարդիկ:


Ինչպես  քաշի նվազման համար օգտագործվող ցանկացած դիետայում, խորհուրդ է տրվում ընդունել  պոլուվիտամիններ ու խմել հնարավորինս շատ հեղուկ: Աշխատեք հատկապես ուշադիր լինել, թե դիետայի ընթացքում ինչ ըմպելիքներ եք օգտաագործում, ուշադրություն դարձրեք նաև նրանց բաղադրության ու կալորիականության վրա:

Просмотров: 14642 | Добавил: Mancho | Рейтинг: 2.5/2
loading...