MENU
Главная » 2017 » Март » 19 » Ոստիկաններին չհաջողվեց բերման ենթարկել Շահեն Հարությունյանին
loading...
12:00
Ոստիկաններին չհաջողվեց բերման ենթարկել Շահեն Հարությունյանին

«Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով այսօր դարձյալ քայլերթ է իրականացվում: Երբ երթի մասնակիցները Ազատության հրապարակից դուրս եկան Մաշտոցի պողոտա, ոստիկանները կանգնեցին երթի մասնակիցների առաջ և թույլ չտվեցին քայլել փողոցի մեջտեղով: Ոստիկաննեչը փորձում էին բերման ենթարկել երթի մասնակիցներից Շահեն Հարությույանյանին՝ ազատազրկված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն, սակայն հանդիպեցին մյուս մասնակիցների դիմադրությանը: Երբ կրքերը հանդարտվեցին, երթի կազմակերպիչները ոստիկանների հետ համաձայնության եկան, որ շարունակուն են իրենց բողոքի ակցիան: Հատկանշական է, որ տեղում աշխատող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին ակնարկում էր, որ Շահեն Հարությունյանը կոչեր է անում փակել փողոցը, սակայն երթի մասնակիցները հակաճառում էին, որ Շահենը նման կոչեր չի արել:

Просмотров: 767 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...