MENU
Главная » 2017 » Март » 7 » Ինչպես մեղր ընտրել
loading...
22:35
Ինչպես մեղր ընտրել

Մեղրը մարդկությանն հայտնի է դեռևս հին ժամանակներից: Այն պարունակում է՝ 80% խաղողաշաքար, պտղաշաքար, բուսաշաքար, որոնք լրիվ յուրացվում են օրգանիզմի կողմից: Հաճելի համից և բուրմունքից բացի, մեղրը հարուստ է նաև B1, B2, B6, E, K ,C վիտամիններով, պրովիտամին A-ով, կալիումով, մագնիումով, կալցիումով, ծծումբով, քլորով, նատրիումով և երկաթով: Այդ նյութերի քանակը մեղրի մեջ կախված են ծաղկահյութի և ծաղկափոշու որակից:

Մեղրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, տոնուսը, վերականգնում է ուժերը, փափկացնում է լորձաթաղանթը, ունի հակամանրէական հատկություն: Այն խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսի խոց և ստամոքսաբորբ ունեցող հիվանդներին, լավացնում է արյան բաղադրությունը և իրենից ներկայացնում է էներգիայի հսկայական աղբյուր:
Իհարկե այս հիանալի հատկությունները բնորոշ են միայն բնական մեղրին:

Վաճառքում հիմնականում առկա է քամած մեղր: Կարող եք հանդիպել նաև խորիսխի մեղր: Ինչպես հետևում է անվանումից, այսպիսի մեղրը չեն քամում այլ վաճառում են շրջանակով կամ ուղղանկյուն կտորներով: Այն ավելի թանկ արժե, սակայն անկասկած բնական է:

Բնական մեղրը կարող է լինել ջրիկ կամ բյուրեղացած: Բյուրեղացած մեղրը կարելի է թուլացնել տաքացնելով, սակայն պետք է հիշել, որ այս դեպքում կորչում են մեղրի որոշ օգտակար հատկությունները: Իսկ ջրիկ մեղրը բյուրեղանալով իր օգտակար հատկությունները չի կորցնում: Բնական մեղրը վաղ թե ուշ, ամեն դեպքում բյուրեղանալու է:

Գնելուց առաջ ստուգեք այն: Թաթախեք երկար փայտիկը մեղրի մեջ և վեր բարձրացրեք՝ իսկական մեղրը ծորում է առանց կտրվելու, իսկ երբ կտրվում է, մակերեսին փոքրիկ կույտ է ստեղծում, որը դանդաղ «նստում» է:

Ավանդաբար մեղրը բաժանում են բաց և մուգ գույների: Իրականում գունային գամման կարող է լինել սպիտակից մինչև կարմրա-շականակագույն: Մեղրի գույնը և անվանումը կախված են բույսից, որից մեղուն հավաքել է ծաղկահյութը: Միայն մի տեսակ բույսից մեղր ստանալը գրեթե անհնարին է: Որոշակի բույսից ստացված մեղրն ունի իր յուրահատուկ գույնը, համը և հոտը:

Բոլորիս քաջ հայտնի է արհեստական մեղրը: Այն ընդհանուր ոչինչ չունի բնական մեղրի հետ, չնայած որ համարվում է սննդամթերք և ոչ մի օգտակար հատկություն չունի: Միայն կարելի է օգտագործել թխվածքեղենի մեջ:
Ինչպես համոզված լինել, որ մեղրը բնական է: 100% կարող եք համոզված լինիլ, եթե գնեք խորիսխի մեղր: Եթե որոշել եք մեղրը գնել ձմռանը, ապա հիշեք, որ տարվա այդ եղանակին այն արդեն պետք է լինի բյուրեղացած:

Մեղրի բյուրեղացումը անցնում է մի քանի փուլ՝ սկզբից մեղրը դառնում է պղտոր, ամանի հատակին հայտնվում են բյուրեղիկներ որոնք ժամանակի հետ տարածվում են ամբողջ ծավալով: Որքան բարձր է մեղրը պահվող սենյակի  ջերմաստիճանը, այնքան ավելի արագ է մեղրի մակերեսին առաջանում թափանցիկ մուգ գույնի շերտ, որի հաստությունը կախված է պտղաշաքարի քանակից: Այդպիսի մեղրը օգտագործելուց առաջ ցանկալի է խառնել:

Որպեսզի մեղրը չկորցնի իր օգտակար հատկությունները, այն հարկավոր է ճիշտ պահել: Առաջին հերթին հարկավոր է այն պահել լավ փակվող չոր ամանի մեջ՝  օդափոխվող տեղում և հոտավետ մթերքից հեռու:

Որոշ բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ www.kedem.ru կայքում:

Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության

Просмотров: 4411 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...