MENU
Главная » 2017 » Февраль » 10 » Ինչպես բնական ճանապարհով ազատվել ականջներում լսվող աղմուկից
loading...
21:49
Ինչպես բնական ճանապարհով ազատվել ականջներում լսվող աղմուկից

Ականջներում լսվող աղմուկը կարող է լինել այնպիսի հիվանդությունների ախտանշան, ինչպիսին են արյան գերճնշումը, ողնաշարի խնդիրները, ականջի հիվանդությունները:

 

Այս երևույթը սովորաբար դրսևորվում է բզզոցով, զնգոցով կամ թշշոցով: Ականջներում լսվող զնգոցը սովորաբար կապված է լինում անհանգստության հետ:

 

Բնական միջոցներ՝ այս խնդրից ազատվելու համար

1. Ցորենի թեփ

Բաղադրությունը.

·         3 ճ.գ. ցորենի թեփ,

·         1 թ.գ. կարմիր վարդի թարմ կամ չորացրած թերթիկներ,

·         300 մլ կարմիր գինի:

Պատրաստման եղանակը.

Ցորենի թեփն ու վարդի թերթիկները լցնել գինու մեջ և խառնուրդը դնե կրակին, մինչև այն սկսի եռալ: Այնուհետև ստացված թուրմը քամել, իսկ նստվածքը փաթաթել մաքուր սրբիչով ու տաք վիճակում դնել ականջին:

2. Նշի յուղ

Բամբակը թրջել նշի յուղով և դնել այն ականջի մեջ: Կրկնել այս պրոցեդուրան մինչև վիճակը բարելավվի, իսկ ականջներում լսվող աղմուկն անհետանա:

3. Ժողովրդական բժշկություն

Բաղադրությունը.

·         1 ճ.գ. եգիպտացորենի ալյուր,

·         170 մլ ջուր:

Պատրաստման եղանակը.

Եգիպտացորենի ալյուրը թրջել ջրի մեջ և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան խառնուրդը լավ խառնել և խմել սոված փորին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 շաբաթ շարունակ: Ընդ որում՝ այս ընթացքում չի կարելի օգտագործել ալկոհոլ ու խոզի միս:

Նյութի աղբյուրը՝ pinoyhealthguide.com

Просмотров: 20491 | Добавил: Mancho | Рейтинг: 4.3/3
loading...