MENU
Главная » 2017 » Январь » 14 » Խոշոր ավտովթար Երևանում. վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է
loading...
11:05
Խոշոր ավտովթար Երևանում. վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է

813149387a4e0bf1d872634b773b981f.jpg (604×399)

Հունվարի 14-ին` ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում բախվել են Toyota Altezza մակնիշի 73 GG 377 պ/հ (վարորդ Գ. Պ. ծնված 1991 թ.), Opel Vectra մակնիշի 34 PO 473 պ/հ (վարորդ Կ. Կ., ծնված 1970 թ.) և Daewoo Nexia մակնիշի 30 US 593 պ/հ (վարորդ Լ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ.Պ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կ.Կ.-ը հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Ըստ Shamsyan.com–ի՝ ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պ.–ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Просмотров: 3674 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...