MENU
Главная » 2016 » Ноябрь » 22 » Սա պետք է լինի բոլորի պահարաններում. հրաշալի մազեր, հոնքեր, թարթիչներ
loading...
15:42
Սա պետք է լինի բոլորի պահարաններում. հրաշալի մազեր, հոնքեր, թարթիչներ

Սա պետք է լինի բոլորի պահարաններում. հրաշալի մազեր, հոնքեր, թարթիչներ

Takprosto.cc կայքը գրում է, որ մազերն առաջինն են ենթարկվում շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը։ Անկախ նրանից՝ ուզո՞ւմ եք դա, թե՞ ոչ, դրանք դառնում են թույլ, կորցնում են փայլը և սկսում թափվել։ Հավանաբար լսել եք գերչակի յուղի օգտակար հատկությունների մասին, որը բնական միջոցներից ամենաօգտակարներից մեկն է, հատկապես մազերի և մաշկի հետ խնդիրների դեպքում։ Այն մեծ քանակով օմեգա-9 ճարպաթթուներ է պարունակում, սպիտակուցներ և հանքանյութեր, վիտամին E: Այն սնուցում է մազերի ֆոլիկուլները, խթանում դրանց աճը։ Պանտենոլը հարուստ է տրիգլիցերիդներով, ինչի շնորհիվ երիտասարդացնող հատկություններ ունի։ Այն օգտագործվում է սնկերի, միկրոբների, տարբեր վարակների դեմ։

Բաղադրիչներ

  • 30 կաթիլ սխտորի հյութ
  • 40 մլ պանտենոլ
  • 60 մլն գերչակի յուղ

Պատրաստման և օգտագործման  եղանակը։ Բոլոր բաղադիչները խառնեք իրար։ Խառնուրդը քսեք մազերի արմատներին լվանալուց 1 ժամ առաջ՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։  Առավելագույն արդյունքի հասնելու համար գլխին պոլիէթիլենային տոպրակ դրեք, ապա փաթաթեք սրբիչով։ Այս միջոցը կօգնի, որ մազերն ավելի լավ տեսք ունենան և արագ աճեն։ Կարող եք օգտագործել նաև թարթիչները և հոնքերը երկարացնելու համար։ Արդեն երկրորդ անգամից կտեսնեք արդյունքը՝ առողջ, փայլուն մազեր։ Մեկ ամիս անց դրանք կդառնան ավելի խիտ և չեն թափվի։

yux

4

3

tartich

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Просмотров: 3400 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...