MENU
Главная » 2016 » Ноябрь » 22 » Ֆեյխոայի մուրաբան՝ վահանաձև գեղձի և այլ խնդիրների դեմ
loading...
15:33
Ֆեյխոայի մուրաբան՝ վահանաձև գեղձի և այլ խնդիրների դեմ

Ֆեյխոայի մուրաբան՝ վահանաձև գեղձի և այլ խնդիրների դեմ

 

Ֆեյխոայի պտուղները շուկայում հազվադեպ են հանդիպում. վաճառասեղաններին դրանք սկսում են հայտնվել սեպտեմբերի կեսերին և մնում մինչև հունվարի կեսեր։ Takprosto.cc կայքը գրում է, որ ֆեյխոան ծնունդով Հարավային Ամերիկայից է։ Ֆեյխոայի հասած պտուղները մուգ կանաչ գույնի են, իսկ համը հիշեցնում է միաժամանակ՝ անանասի, կիվիի և ելակի համեր։ Ֆեյխոայի կեղևը մի փոքր տհաճ է ուտելու համար, սակայն հրաշալի հոտ ունի և բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաքաղցկեղային հատկություններ ունեն։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում կեղևը չթափել և օգտագործել թեյ խմելիս։

feyxoa

feyxoa1

Բացի այդ՝ ֆեյխոայի պտուղներն առանձնահատուկ են նրանով, որ յոդի պարունակությամբ յան կարելի է համեմատել ծովամթերքի հետ (100 գրամ ֆեյխոան պարունակում է մինչև 50 գ յոդ)։ Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների դեպքում, որոնք կապված են օրգանիզմում յոդի անբավարար քանակի հետ։ Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել նաև աթերոսկլերոզի, ավիտամինոզի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում։ Այն օգնում է բարձրացնել իմունիտետը և արդյունավետորեն պայքարում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեմ։ Ֆեյխոայից չոր մուրաբա պատրաստելը լավագույն միջոցն է՝ այս պտղի օգտակար հատկությունները պահպանելու համար։

Բաղադրիչներ

  • 1 կգ ֆեյխոա
  • 1 կգ շաքար

Պատրաստման և օգտագործման եղանակը

  1. Լավ լվացեք ֆեյխոայի պտուղները, հեռացրեք պոչերը։
  2. Աղացեք պտուղները մսաղացով, խառնեք շաքարի հետ, լցրեք ստերիլ տարայի մեջ։ Չոր մուրաբան սառնարանում պահվում է մինչև 2 ամիս։
  3. Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար 10 օր շարունակ առավոտյան և երեկոյան 1 ճաշի գդալ ընդունեք։ Ապա նույնքան ժամանակով ընդմիջեք։

feyxoa2

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Просмотров: 3242 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...