MENU
Главная » 2016 » Октябрь » 25 » Ազնվամորին իջեցնում է քաղցկեղի ռիսկը
loading...
22:07
Ազնվամորին իջեցնում է քաղցկեղի ռիսկը

 

Ըստ վերջին հետազոտությունների՝ ազնվամորին կանխարգելում է քաղցկեղը, պաշտպանում է սիրտն ու խթանում է նյութափոխանակությունը՝ այրելով ավելորդ ճարպերը:

Նախկինում արված մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ազնվամորին ունի հզոր հակաօքսիդանտային հատկանիշներ, որոնք մեծ դեր են կատարում մի շարք հիվանդություններից և ինֆեկցիաներից ազատվելու և կանխարգելելու գործում:

Ազնվամորին նաև հարուստ է մագնեզիումով, K և C վիտամիններով:

Ի՞նչ հատկանիշներ ունի ազնվամորին:

1. Լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը

Ինչպես նշեցինք՝ հետազոտությունները պարզել են, որ ազնվամորին ունի հակաբորբոքային հատկանիշներ, որոնք իջեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը, կարող է կանխարգելել սրտի նոպաներն ու լավացնել արյան շրջանառությունը:

2. Նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը

Ազնվամորին ունի հզոր հակաքաղցկեղային հատկանիշներ և իջեցնում է քաղցկեղի՝ հատկապես աղիքային քաղցկեղի առաջացման ռիսկը:

3. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը

Չնայած այն փաստին, որ ազնվամորին քաղցր համ ունի, այն քիչ քանակությամբ գլյուկոզա է պարունակում և որևէ կերպ չի ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա:

4. Դանդաղեցնում է ծերացման գործընթացը

Ազնվամորին հակաօքսիդանտների աղբյուր է, որն իջեցնում է օրգանիզմում ազատ ռադիկալների քանակությունն ու կանխարգելում է անժամանակ ծերացումը:

5. Խթանում է քաշի կորուստը

Ազնվամորին պարունակում է այնպիսի սննդարար տարրեր, որոնք խթանում են նյութափոխանակությունն ու օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ հատկապես որովայնի հատվածում:

6. Բուժում է արթրիտի նախանշանները

Ազնվամորին, իր հակաբորբոքային հատկանիշների շնորհիվ, հանգստացնում է արթրիտի նախանշաններն ու քրոնիկ ցավերը, բացի այդ, այն նաև բուժում է հիվանդ անոթները:

168.am

Просмотров: 558 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...