MENU
Главная » 2016 » Октябрь » 6 » Երեխաներին բազմոցի վրա քնեցնելն ու պառկեցնելը վտանգավոր է՝ ինչու
loading...
18:19
Երեխաներին բազմոցի վրա քնեցնելն ու պառկեցնելը վտանգավոր է՝ ինչու

Մանկաբույժները ահազանգում են՝ արգելվում է մինչև 3 տարեկան հասակը քնեցնել կամ պառկեցնել բազմոցի վրա: Մասնագետների խումբը տարիներ շարունակ ուսումնասիրել է մանակահասակ, նորածին երեխաների մահվան պատճառները: Շուրջ 8000 մանկահասակների ու նորածինների քնած ժամանակ մահվան պատճառները ուսումնասիրելուց հետո մասնագետները հայտնաբերել են, որ նրանց 12 տոկոսը մահացել են հենց բազմոցի վրա քնեցնելու արդյունքում: 90 տոկոսի դեպքում մահը հասել է խեղդվելու արդյունքում: Չնայած մասնագետները նշում են, որ 20 տոկոսի դեպքում մահվան պատճառը հստակ չի:

Բազմոցի վրա քնելու արդյունքում մահվան ելք է եղել հենց առաջին իսկ դեպքում: Ըստ մասնագետների, բազմոցի վրա քնելու արդյունքում երեխաները հաճախ հայտնվոմ են բազմոցի մեջտեղում ու խեղդվում են բարձերի ու փափուկ կտորների մեջ: Մահվան ելքը նաև կապված է շնչելու խնդիրների հետ: Քանի որ փափուկ մակերեսի դեպքում նորածնի կամ դեռ մանկահասակի շնչուղիները փակվում են անհարմար մարմնի դիրքից:

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին պառկեցնել կամ քնեցնել միայն հարթ ու պինդ մակերեսով մանկական մահճակալների վրա:

Просмотров: 629 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...