MENU
Главная » 2016 » Октябрь » 6 » Ինչի մասին է վկայում լեզվի փառը
loading...
18:14
Ինչի մասին է վկայում լեզվի փառը

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ լեզուն արտացոլում է օրգանիզմի ներքին վիճակը և նրա արտաքին տեսքը (հաստությունը, գույնը, կառուցվածքը) կարող է վկայել որոշակի հիվանդությունների կամ առանձին օրգանների վիճակի մասին:

Փորձառու բժիշկն ունակ է իր հիվանդի վիճակը ախտորոշել առանց անալիզների՝ պարզապես հայացք նետելով նրա լեզվին: Նորմալ վիճակում այն պետք է լինի խոնավ, համաչափ, առանց փառի ու ճաքերի, ունենա կարմիր-վարդագույն գույն:

Լեզվի կողմից խնդիրների առկայության մասին է վկայում դրա վրա գտնվող սպիտակ փառը, ինչը նմանատիպ ամենատարածված դեպքն է: Նման փառը հաճախ վկայում է շնչառական հիվանդությունների առկայության մասին, ինչպիսիք են հարբուխը, անգինան և այլն: Այն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ ու ինտոքսիկացիայով:

Դեղին փառի առկայությունը վկայում է լյարդի աշխատանքի խանգարումների մասին:

Դարչնագույն փառ հանդիպում է ծխողների մոտ և վկայում է թոքերի խնդիրների մասին: Լեզուն փառից ազատելու համար պետք է ի հայտ բերել դրա պատճառն ու բուժել հիմնական հիվանդությունը: Պետք է մեթոդաբար առավոտյան և երեկոյան մաքրել ատամներն ու լեզուն, բերանը ողողումներ անել խոտաբույսերով և լեզուն մեխանիկորեն մաքրել ձևավորվող փառից:

Просмотров: 8407 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...