MENU
Главная » 2016 » Октябрь » 6 » Կանաչիներով բլիթներ.բաղադրատոմս
loading...
18:13
Կանաչիներով բլիթներ.բաղադրատոմս

Բաղադրամասեր՝

500 գրամ ալյուր

150 մլ ջուր

70 մլ գազավորված ջուր

60 գրամ սերուցքային կարագ

2 թեյի գդալ աղ

2 թեյի գդալ շաքարավազ

Սև պղպեղ

Կանաչիներ՝ ըստ սեզոնի (կանաչ սոխ, համեմ, սամիթ, ռեհան)

Աղ

4 կտոր սխտոր

Բուսայուղ

Պատրաստման եղանակ՝

Ալյուրին ավելացնել աղը, շաքարավազը, սև պղպեղը։

Եռացրած ջրի հետ հարել ալյուրի զանգվածը։

Ավելացնել կարագը, գազավորված ջուրը ու կրկին հարել։

Խմորը դնել տոպրակի մեջ ու զբաղվել միջուկով։

Կանաչիներն ու սխտորը, բուսայուղը հարել։

Խմորը բաժանել 4 մասի, գրտնակել։

Պատել կանաչիով, կարող եք ավելացնել նաև մի փոքր քերած պանիր, գալարաձև փաթաթել, ձեռքով տափակեցնել։ Երկու կողմերով տապակել։

Просмотров: 3580 | Добавил: Mancho | Рейтинг: 4.0/1
loading...