MENU
Главная » 2016 » Октябрь » 4 » Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց եղան (լուսանկարներ)
loading...
23:58
Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց եղան (լուսանկարներ)

Բոլոր ծնողներն իրենց երեխաների մեջ փոքրիկ հրեշտակ են տեսնում: Բայց փոքրիկ Սելիյա Ռուպելն իր ծնողների համար իսկական պահապան հրեշտակ դարձավ, քանի որ նա փրկել է իր ընտանիքին մահից:

Մի գիշեր երիտասարդ ամուսիններ Կայլը և Մոնիկն արթնացան իրենց աղջկա ճչոցից:

«Սովորաբար մեր փոքրիկը շատ հանգիստ է քնում: Բայց այդ անգամ մեր աղջկա լացի ձայնը յուրահատուկ էր: Դա իսկական օգնության աղաղակ էր»,- հիշում է Մոնիկը:

 

Արթնանալով՝ մայրիկը միանգամից վազեց աղջկա սենյակ: Բայց դեռ միջանցքում նրա գլուխն այնպես պտտվեց, որ վայր ընկավ: Մոնիկը հավաքեց իր ուժերը և մի կերպ հասավ երեխայի սենյակ: Երբ մայրիկը գրկեց Սելիյային, փոքրիկն անմիջապես հետ տվեց…

Կայլը նույնպես վատ զգաց իրեն: Նա հասցրեց զանգել իր ծնողներին և սկսեց իրերը հավաքել, որպեսզի հեռանային տանից: Նրանք փորձում էին դուրս գալ տանից, բայց ուժասպառ եղան և չկարողացան հասնել դռանը…

Բարեբախտաբար, մեկ րոպե անց հասան տատիկն ու պապիկը․ նրանք հարևան տանն էին ապրում: Նրանք բացեցին դուռը և դուրս հանեցին իրենց երեխաներին և թոռնուհուն: Մի քանի րոպե անց եկավ նաև շտապ օգնությունը:

Բժիշկներն ածխածնի օքսիդից թունավորում արձանագրեցին: Քանի որ տանը ցուրտ էր եղել, ծնողները գիշերը միացրել էին ջեռուցումը: Իսկ տանը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ չի եղել…

Լավ է, որ օգնությունը ժամանակին է հասել: Կայլը, Մոնիկը և փոքրիկ Սելիյան թերապիայի կուրս են ստացել դետոքսիկացիոն խցիկներում, որից հետո նրանց առողջական վիճակը վերականգնվել է:

Տուն վերադառնալուն պես Կայլը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ է պատվիրել: Իսկ Մոնիկը Facebook-ում կիսվել է իր ընկերների հետ այս պատմությամբ: Նա հպարտանում է իր փոքրիկով, ով իր ճիչով փրկել է իրենց ընտանիքի կյանքը: Մոնիկը նաև կոչ է անում հետևել տան ջեռուցման համակարգի անվտանգության մեխանիզմին:

Просмотров: 730 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...