MENU
Главная » 2016 » Сентябрь » 27 » Կաղամբաբուժություն. հետաքրքիր փաստեր, օգտակար բաղադրատոմսեր
loading...
10:23
Կաղամբաբուժություն. հետաքրքիր փաստեր, օգտակար բաղադրատոմսեր

Կաղամբից կերակուր պատրաստելիս դժվար թե մարդու մտքով անցնի, որ այդ բանջարեղենը բացի համեղ և օգտակար լինելուց նաև բուժիչ հատկություններով է օժտված։

Հին հույները կաղամբին վերագրում էին այնպիսի բուժիչ հատկություններ, ինչպիսիք են` վերքերի ապաքինումը, անքնության բուժումը, նյարդային գրգռվածության թոթափումը։ Դեռևս մ.թ.ա. VI դարի մտածող Պյութագորասը հիշատակել է, որ կաղամբը ապահովում է ճիշտ մարսողություն և ստեղծում լավ տրամադրություն։ Հին հռոմեացիները կաղամբի հյութն օգտագործում էին ուժեղ գլխացավերի  դեպքում և խորապես հավատացած էին, որ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը զանազան հիվանդությունների, այդ թվում` ժանտախտի հանդեպ։ Հին Եգիպտոսում խաշած կաղամբը մատուցում էին որպես աղանդեր` հավատացած լինելով, որ այն բարելավում է մարսողությունը։ Հին ժամանակներում կաղամբին նույնիսկ մոգական հատկություններ էին վերագրում։ Օրինակ. Ալեքսանդր Մակեդոնացին մարտից առաջ իր զինվորներին կաղամբով էր կերակրում՝ համոզված լինելով, որ կաղամբն ուժ կտա նրանց բազուկներին, և այս կերպ հաղթանակն ապահովված կլինի։ ԻսկԳերմանիայում անգամ կաղամբի արձան են կանգնեցրել:

Ո՞րն է կաղամբի օգտակարությունը

Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև` «հակախոցային գործոն» համարվող U (յու) վիտամինով։ Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև` լիզոցիմ, որն օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով։ Կաղամբը հարուստ է նաև ֆիտոնցիդներով, իսկ ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն ծայրաստիճան օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։

Թթու դրած կաղամբ

Գարնանը, երբ թարմ միրգն ու բանջարեղենը դեռևս չեն հասունացել, իսկ նախորդ տարվանն արդեն վիտամինազրկվել է, խորհուրդ է տրվում օգտագործել թթու դրած կաղամբ, քանի որ ճիշտ թթվեցման դեպքում այն գրեթե ամբողջությամբ պահպանում է վիտամինների և հանքային աղերի պաշարները։ Հարկ է նշել, որ ամբողջական գլխով կամ խոշոր կտորներով թթվեցրած կաղամբում վիտամինների և հանքային նյութեր, պարունակությունը կրկնակի անգամ ավելի շատ է, քան մանր կտրատած կամ քերիչով անցկացրած թթու դրած կաղամբում։

cabbage

Պետք է հետևել, որ թթվեցրած կաղամբը ընկղմված լինի աղաջրի մեջ և պահվի սառը տեղում։ Ի դեպ, թթվեցրած կաղամբի աղաջուրը շատ օգտակար է, քանի որ նրա մեջ են անցնում կաղամբի շատ օգտակար բաղադրամասեր։ Այնպես որ, նա ոչ միայն համեղ է, այլև առողջարար։

Կաղամբաբուժություն 

Բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբ։ Նրանց, ովքեր ավել քաշի խնդիր ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։

Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ և դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Որքինի ժամանակ կաղամբի տերևները եփում են կաթի մեջ, այնուհետև ավելացնում ցորենի թեփուկներ և ստացված զանգվածը թրջոցների տեսքով դնում մաշկի ախտահարված հատվածներին։ Թարմ կաղամբի տերևներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ։

 
Просмотров: 24429 | Добавил: Mancho | Рейтинг: 5.0/1
loading...