MENU
Главная » 2016 » Сентябрь » 12 » Բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը
loading...
13:16
Բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը

 

Շաքարային դիաբետով տառապողների թիվը տարեցտարի աճում է և դա հիմնականում կապված է սխալ սննդակարգի և կյանքի ռիթմի արագացման հետ։ Սակայն, բարեբախտաբար, հիվանդությունը կարելի է վերահսկել վաղ փուլերում է՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։

 

Շաքարային դիաբետն իրականում կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդություն չէ, սակայն կան բավական շատ բարդություններ, որոնց հետ բախվում են հիվանդները։

 

Այս հիվանդության դեպքում անհրաժեշտ է անընդհատ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը՝ տարբեր օրգանների բնականոն գործունեությունն ապահովելու համար։

 

Դեղորայքային բուժումը, առողջ սնունդն ու ժողովրդական միջոցները կարող են օգնել ազատվել շաքարային դիաբետի տհաճ ախտանշաններից։

 

Letsgohealthy.net կայքը ներկայացրել է մի բնական միջոց, որը կօգնի վերահսկել ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը հիվանդության վաղ փուլերում։

 

Բաղադրությունը.

 

· 300 գրամ նեխուրի (сельдерей) արմատ,

 

· 6 հատ կիտրոն։

 

Պատրաստման եղանակը.

 

· Նեխուրի արմատը մաքրել, մանրացնել քերիչի օգնությամբ և լցնել էմալապատ  խորը ափսեի մեջ։

 

· Քամել կիտրոնների հյութը և ավելացնել քերած կոճապղպեղին։

 

· Ափսեն ծածկել և դնել ջրով լի կաթսայի մեջ։

 

· Կաթսան դնել կրակին և եռացնել ջուրը։

 

· Երբ ջուրը եռա, կրակը թուլացնել և եռացնել թույլ կրակի վրա ևս 2 ժամ։

 

· Վերցնել կաթսան կրակից և թողնել, որպեսզի սառի։ Ընդ որում՝ ափսեի կափարիչը չի կարելի հանել։

 

· Խառնուրդը լցնել ապակյա տարրայի մեջ և դնել այն սառնարան։

 

Թուրմն անհրաժեշտ է ընդունել օրական մեկ ճաշի գդալ առավոտյան սոված փորին՝ ուտելուց 30 րոպե առաջ։

 

Բուժման կուրսը տևում է 2 ամիս։ Այս ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակը կկարգավորվի, իսկ առողջական վիճակը զգալիորեն կբարելավվի։

http://shabat.am/

Просмотров: 4579 | Добавил: Mancho | Рейтинг: 4.0/1
loading...