MENU
Главная » 2016 » Август » 30 » V-Ն ԱՄԵՆՈՒՐ Է V FOR VENDETTA ՖԻԼՄՈՒՄ
loading...
11:31
V-Ն ԱՄԵՆՈՒՐ Է V FOR VENDETTA ՖԻԼՄՈՒՄ
«V նշանակում է վենդետա» /V for Vendetta, 2006/ ֆիլմ-անտիուտոպիան բրիտանացի գրող Ալան Մուրի համանուն ստեղծագործության էկրանավորումն է: Գլխավոր հերոսը ''V'' ծածկանունով և Գայ Ֆոքսի դիմակի տակ ծպտված անանուն անձնավորություն է: Համաշխարհային պատմության էջերում իրականում գոյություն ունեցած այդ մարդը՝ Գայ Ֆոքսը, 1605թ նշանավորվեց պառլամենտի շենքը այրելու փորձով՝ ոչնչացնելու իշխող Յակով I թագավորին: Դավադիրներից մեկի թուլակամության պատճառով հարձակումը կասեցվեց և նոյեմբերի 5-ին Ֆոքսը ձերբակալվեց: Հաջորդ տարվա սկզբին նրան սպասում էր նաև գլխատումը:

Անցել են երկար տարիներ, և ընդվզողը դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, իսկ նրա դեմքը նմանակող դիմակները օգտագործվում են քաղաքական, սոցիալական տարբեր ակցիաների ժամանակ (օրինակ՝ Նյու Յորքում Ուոլլ Սթրիթի զավթման մասսայական ելույթը): Մեծ Բրիտանիայում և անգլալեզու այլ երկրներում, թագավորության նախկին գաղութներում ամեն տարի նոյեմբերի 5-ին նշում են «Գայ Ֆոքսի գիշերը»: 
Изображение

 

Просмотров: 1682 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...