MENU
Главная » 2016 » Август » 30 » ՓԱՍՏԵՐ ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
loading...
11:29
ՓԱՍՏԵՐ ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Изображение
Lacoste ընկերությունը հիմնադրել է ֆրանսիացի թենիսիստ Ռենե Լակոստը, ով կրում էր «կոկորդիլոս» մականունը: Իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո նա շապիկների վրա տեղադրում է կոկորդիլոսի պատկերանիշ և ստեղծում բոլորիս ծանոթ հագուստի բրենդը: 


Ռենե Լակոստը, Ժան Բորոտրան, Անրի Կոշեն և Ժան Բրյունոնը հայտնի էին որպես «չորս հրացանակիրներ» (Ալեքսանդր Դյումայի վեպի վերնագրի նմանությամբ): Այս քառյակը անընդմեջ հաղթանակներ բերեց Ֆրանսիային Դեվիսի գավաթի խաղարկությունում՝ տղամարդկանց միջև թենիսի խոշորագույն մրցությունում:

Ռուս թենիսիստ Մարատ Սաֆինը՝ Դինարա Սաֆինայի եղբայրը, միայն սպորտի ասպարեզում չէ, որ աչքի է ընկնում: Իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո աշխարհի նախկին առաջին ռակետը մտել է քաղաքականություն և ներկայումս ՌԴ Պետդումայի պատգամավոր է Նիժնի Նովգորոդից:

Изображение
Նովակ Ջոկովիչին իր ազգանվան տառերի նմանությամբ տվել են «Ջոկեր» մականունը: Սերբ թենիսիստը նաև հաճախ զվարճացնում է հանդիսատեսին իր պարոդիաներով ու կատակներով (անգլ. կատակող՝ նույնպես joker):

Մեծ սաղավարտի չորս մրցաշարերն են Ավստրալիայի, Ֆրանսիայի, Ուիմբլդոնի (Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ի բաց առաջնությունները:

 
Изображение
Ֆրանսիայի բաց առաջնությունն ընդունված է անվանել նաև Ռոլան Գարրոս՝ ի պատիվ այն մարզադաշտի, որտեղ անցկացվում են մրցաշարի խաղերը: Իսկ Ռոլան Գարոսը I աշխարհամարտի տարիների ֆրանսիացի օդաչու էր, մարզիկ, Միջերկրական ծովի վրայով անվայրէջք թռիչք կատարած առաջին մարդը: 

Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է Մելբուրն պարկ համալիրում: Կենտրոնական երրորդ թենիսահարթակը Մարգարետ Կորտ արենան է: Մարգարետ Կորտի թենիսային ազգանունն արդեն որոշ բաներ ասում է այս կնոջ մասին. նա բոլոր ժամանակների ավստրալացի ամենահաջողակ թենիսիստուհին է. Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է ավելի քան 60 անգամ:     

Ուիմբլդոնը թենիսի հեղինակավոր մրցաշարերից միակն է, որտեղ խաղում են կանաչ խոտի վրա: ԱՄՆ-ի և Ավստրալիայի բաց առաջնությունները կազմակերպվում են ամուր (հարդ), իսկ Ֆրանսիայինը՝ կավե կարմիր կորտերի վրա: 

Ուիմբլդոնյան դրես-կոդի խստությունը դուրս չի գալիս շատ թենիսիստների: Ըստ գլխավոր կանոնի՝ մարզիկը պետք է խաղադաշտ դուրս գա բացառապես սպիտակ հագուստով: Այլ գույնի զոլեր թույլատրվում են այն դեպքում, եթե դրանց լայնությունը չի գերազանցում 1 սմ-ը:  

Изображение
Անդրե Աղասիի ինքնակենսագրությունը գրված է չափազանց անկեղծ: Այդ պատճառով ամերիկացին այն վերնագրել է Open: An autobiography: Open բառը թենիսում շատ գործածական է: Ինքն Աղասին հաղթել է Australian Open, US Open և French Open մրցաշարերում:

Սերենա և Վենուս Ուիլյամսները դարձան քույրերի առաջին զույգը, որ ոսկե մեդալներ հաղթեցին թենիսի Օլիմպիական խաղերում: Երկուսն էլ արժանացել են աշխարհի առաջին ռակետի կոչմանը:

Изображение
Ռաֆայել Նադալի հորեղբայրը՝ Միգել Անխել Նադալը, նույնպես հաջողակ մարզիկ է եղել, բայց որպես ֆուտբոլիստ: Նա խաղացել է իսպանական «Մալյորկայում» և «Բարսելոնայում»:

Աիդա Գրիգորյան

 

Просмотров: 1015 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...