MENU
Главная » 2016 » Август » 22 » Ազատվեք ցերեկային քնկոտությունից
loading...
09:26
Ազատվեք ցերեկային քնկոտությունից
Ազատվեք ցերեկային քնկոտությունից

just-lady կայքն առաջարկում է կոճապղպեղային թեյ, որը լավացնում է արյան շրջանառությունը, պաշտպանում է մրսածությունից, լավացնում է մարսողությունը, ջրիկացնում է արյունը:

Այս թեյն օգտակար է նաև աթերոսկլերոզի դեպքում և բուժում է հազը:

Լավացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունիտետը: Թեյը նաև դուրս է բերում շլակներն ու տոքսինները:

Այն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, սակայն կարևորն այն է, որ թեյն ազատում է մշտական քնկոտությունից և անհիմն անհանգստությունից:

Բաղադրություն

  • Թարմ կոճապղպեղ
  • 2 ձողիկ հիլ
  • Մեկ պտղունց դարչին
  • Մեկ թեյի գդալ կանաչ թեյ
  • 3 թ/գ մեղր
  • Մեխակ
  • Կես կիտրոն

Կես լիտր ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի և ավելացրեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից: Եփեք խառնուրդը 3-4 րոպե միջին կրակի վրա, ապա թողեք խառնուրդը սառչի: Մեղրն ավելացրեք միայն գոլ թեյին:

Просмотров: 2402 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...