MENU
Главная » 2016 » Август » 10 » Մաշկի սև կետերից ազատվելու արդյունավետ դիմակ, որը պատրաստելու համար ընդամենը 2 բաղադրիչ է պետք
loading...
15:56
Մաշկի սև կետերից ազատվելու արդյունավետ դիմակ, որը պատրաստելու համար ընդամենը 2 բաղադրիչ է պետք
Մաշկի սև կետերից ազատվելու արդյունավետ դիմակ, որը պատրաստելու համար ընդամենը 2 բաղադրիչ է պետք

Մաշկի վրա առաջացող սև կետերից ազատվելու համար լավագույն օգնականներն են կիտրոնի հյութն ու ձվի սպիտակուցը։

Կիտրոնը պայքարում է ճարպի և բակտերիաների դեմ։ Այն նաև հիասքանչ միջոց է մաշկի ծակոտիները փակելու, մաշկը սպիտակեցնելու, պզուկների դեմ պայքարելու համար։

 Ձվի սպիտակուցը ևս առողջ ու մաքուր մաշկ ունենալու համար մեծ դաշնակից է։

Ահա, թե ինչպես կարող եք պատրաստել դիմակը և ազատվել մաշկի սև կետերից։

 Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 1 ձվի սպիտակուց

• 1 թեյի գդալ թարմ քամված կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակն ու կիրառումը.

Ձվի սպիտակուցը հարիչով հարել՝ մինչև ստացվի փափուկ զանգված, ապա ավելացնել կիտրոնի հյութը։

Մաշկը լվանալ տաք ջրով և հեռացնել մաշկի վրայի կեղտը։

 Բնական մազերից պատրաստված խոզանակով դիմակը տարածել ողջ դեմքին, բացի աչքերի և շուրթերի հատվածքից։ Դիմակը պահել 20-25 րոպե՝ մինչև չորանա և լվացվել։

 Դիմակից հետո քսել ցերակային կրեմ, հատկապես օգտակար են երիցուկի հիմքով կրեմները։

http://life.panorama.am/

Просмотров: 6097 | Добавил: Mancho | Рейтинг: 2.0/1
loading...