MENU
Главная » 2016 » Август » 10 » Ներարկումից հետո բոտոքսը տարածվում է ողջ օրգանիզմում. գիտնականներ
loading...
15:54
Ներարկումից հետո բոտոքսը տարածվում է ողջ օրգանիզմում. գիտնականներ

Ներարկումից հետո բոտոքսը տարածվում է ողջ օրգանիզմում. գիտնականներ

Գիտնականները պնդում են, որ բոտոքսը ներարկումից հետո  արյան շրջանառության միձոցով տարածվում է ողջ օրգանիզմում։  Այն, ըստ ամերիկացի գիտնականների, այնքան էլ անվտանգ չէ։

Մասշտաբային հետազոտությունից հետո պարզվել է, որ բոտոքսը մարմնի համապատասխան մասերում ներարկելուց հետո ոչ միայն կաթվածահար է անում համապատասխան մկանները, այլ նաև հետագայում տարածվում է մարդու ողջ օրգանիզմում։

Այն, ըստ գիտնականների, կարող է բացասական ազդեցություն  ունենալ մարդու նյարդային համակարգի վրա։

Չնայած բոտոքսի ազդեցությունը օրգանիզմի վրա դեռ մինչև վերջ ուսումնասիրված չէ, գիտնականները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս չդիմել դրա օգնությանը առանց ծայրահեղ անհրաժեշտության։

http://life.panorama.am/

Просмотров: 1226 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...