MENU
Главная » 2016 » Август » 9 » Ո՞ր մթերքներն են օգտակար շաքարախտի դեմ պայքարում
loading...
21:14
Ո՞ր մթերքներն են օգտակար շաքարախտի դեմ պայքարում

Նարինջ

Շաքարախտն իր ազդեցությունն ունի ԱՄՆ-ի ավելի քան 20 միլիոն բնակչության վրա, և ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում տառապել այս հիվանդությամբ: Լավ նորությունն այն է, որ երկրորդ տիպի շաքարախտը, որն ավելի տարածված է, կարելի է կանխել ճիշտ դիետայի և վարժությունների միջոցով: Եթե լավ հոգ տանես ինքդ քո մասին և այստեղ պատկերված սնունդը ներառես դիետայիդ մեջ, ապա շաքարախտով տառապելու ռիսկը կլինի շատ ցածր:

Վիտամին C-ն չափազանց կարևոր է սրտի առողջության համար, և նարինջը պարունակում է մեծ քանակությամբ այս վիտամինից: Այն նվազեցնում է երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը և բարելավում է  առաջին տիպի շաքարախտով տառապող մարդկանց  արյան շրջանառությունը:  Չնայած որ մենք միշտ նախընտրում ենք խմել այս մրգի հյութը, բայց հենց միրգն ավելի առողջարար է, քանի որ նրա մանրաթելային բովանդակությունը նվազեցնում է մարմնի կողմից կլանված շաքարի քանակությունը: Իսկ գուավան և կիվին նույնիսկ նարնջից էլ շատ  C վիտամին են պարունակում:

Կանաչ թեյ

Շաքարախտով հիվանդների համար լավագույն ըմպելիքը կանաչ թեյն է: Հայտնի այս թեյը ստանում են չինական թեյի տերևներից, այն շատ սննդարար է շնորհիվ օքսիդացման իր ցածր մակարդակի: Առողջարար այս ըմպելիքը հատկապես մեծ քանակությամբ պոլիֆենոլներ և ֆլավոնոիդներ է պարունակում: Կանաչ թեյը օգնում է նաև կարգավորել արյան մեջ պարունակվող շաքարը, որն էլ շաքարախտի հիմնական ախտանիշն է: Համարվում է, որ կանաչ թեյը նվազեցնում է շաքարախտով հիվանդանալու, սրտային հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը:

Սխտոր

Սխտորը միշտ օգտագործվել է բժշկության մեջ, բայց միայն վերջերս է պարզվել, որ այն նվազեցնում է կենդանիների և մարդկանց արյան մեջ պարունակվող շաքարի քանակը: Սխտորը խթանում է, որ մարմինն ավելի մեծ քանակությամբ ինսուլին արձակի արյան մեջ: Որպեսզի առավելագույնս առողջարար լինի սխտոր օգտագործելը,  ապա ինչ որ բանում այն օգտագործելու համար պատրաստելուց 15 րոպե առաջ ճզմեք այն և թողեք:

Լոբազգիներ

Լոբին շաքարախտի դեմ պայքարելու ամենաէժան և ամենահեշտ տարբերակն է:  Այն ունի շատ մանրաթելեր, հակաօքսիդանտներ, սպիտակուցներ և այլ սննդարար տարրեր: Հիմնական սննդարար տարրերի թվին են պատկանում կալիումը, կալցիումը, վիտամին A-ն, վիտամին C-ն և վիտամին E-ն: Լոբին նաև օգնում է պահպանել արյան առողջ ճնշումը և խոլեստերինի քանակը: Լոբու ամենաառողջարար տեսակներն են.

  • Սև լոբին
  • Բակլայը
  • Սիսեռը
  • Ոսպը

Պարզապես հիշեք, որ լոբին ունի բարձր կալորիականություն և պարունակում է շատ  ածխաջրեր, ուստի օրական 1-2 անգամ այն օգտագործելը չէր խանգարի:

Դարչին

Մեկ գդալ դարչինը կարող է սննդին հաճելի համ տալ և միաժամանակ պայքարել քաղցկեղի դեմ: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ դարչինը նվազեցնում է արյան շաքարի քանակը և բարելավում ինսուլինի դիմադրողականությունը: Այս համեղ համեմունքը նաև բարելավում է հիշողությունն ու կենտրոնանալու ունակությունը: Դարչինը դեռ հաստատված մեթոդ չէ շաքարախտի դեմ պայքարելու համար, ուստի բավարարվեք օրական մեկ գդալով:

Ձիթապտղի յուղ

Չնայած ձիթապտղի յուղը չի պարունակում ճարպեր, բայց պարունակում է բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներ, որոնք առողջարար են համարվում: Այս առողջարար ճարպերը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, բարելավում են արյան մակարդելիությունն ու կարգավորում են արյան շաքարը: Այնուամենայնիվ, առողջարար այս հատկություններն ուժի մեջ են միայն այն ժամանակ, երբ ձիթապտղի յուղը թարմ է, քանի որ օգտակարությունը ժամանակի ընթացքում նվազում է:

Ընկուզեղեն

Ընկուզեղենը նախուտեստ է, որ չեք փոշմանի ուտելուց հետո: Ընկուզեղենի շատ տեսակներ նվազեցնում են սրտային հիվանդությունների հավանականությունը շնորհիվ օմեգա-3 ճարպային թթուների մեծ քանակի: Այն նաև օգնում է զսպել ախորժակը, ուստի դուք էլ չեք կարող չարաշահել մյուս անառողջ սնունդները: Ընկուզեղենի ամենաառողջարար տեսակներն են.

  • Պիստակը
  • Նուշը
  • Պնդուկը
  • Ընկույզը

Քացախ

Դուք հավանաբար երբեք չեք մտածել, որ քացախը կարող է մտնել առողջ սննդակարգի մեջ, բայց այս սննդարար հավելումը նվազեցնում է արյան շաքարի մակարդակը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճաշից առաջ 2 գդալ քացախն օգնում է շաքարախտով հիվանդներին արյան շաքարի մակարդակն իջեցնել  25% -ով: 2 թեյի գդալը միանգամայն բավական է, ուստի լավ կլինի այն լցնեք աղցանի վրա խմելու փոխարեն:

Սպանախ

Տերևավոր կանաչ բանջարեղենն իսկապես լավ է ձեզ համար, հատկապես սպանախը:  Այս բանջարեղենն օգնում է պայքարել դիետիկ խնդիրների դեմ և օգնում է բարելավել տեսողությունը. երկրորդ տիպի շաքարախտով տառապողների տեսողությունը լավ չէ: Սպանախը պարունակում է նաև շատ մանրաթելեր, վիտամին C, երկաթ և կալցիում:

Խնձոր

Թեև խնձորը չի համարվում ամենաառողջարար մրգերից մեկը, բայց պարունակում է շատ կվերցետին: Այս քիմիական տարրը նաև հանդիպում ենք սոխի, լոլիկի, հատապտուղների և այլ բույսերի մոտ: Կվերցետինը նվազեցնում է շաքարախտի ռիսկը , ուստի օրական մեկ խնձորը կարող է մեզ ետ պահել բժիշկներից:

http://shabat.am/

Просмотров: 5000 | Добавил: Mancho | Рейтинг: 5.0/1
loading...