MENU
Главная » 2016 » Август » 1 » Դափնու տերևների օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
loading...
17:34
Դափնու տերևների օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն


 

Եթե ձեզ միշտ զարմացրել է, թե ինչու են անցյալում հաղթողների համար դափնեպսակներ պատրաստել, ապա այս հոդվածը  կտա ձեզ հուզող հարցերի պատասխանը: Դափնու տերևներն իրականում անչափ օտակար են և օգնում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում նաև շաքարային դիաբետի, սնկային հիվանդությունների, մեղվի խայթածի դեպքում:

 

Շաքարային դիաբետի դեպքում այն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Այս բույսը շատ օգտակար է նաև նիհարել ցանկացողների համար, քանի որ այն նպաստում է ածխաջրերի փոխանակմանը: Մեղվի խայթոցի դեպքում անհրաժեշտ է ծամելով մանրացնել դափնու տերևը և դնել խայթված հատվածին:

 

Ոտքերի առատ քրտնարտադրության ու սնկային հիվանդության ժամանակ կարելի է պատրաստել դափնու տերևի թուրմով ոտքերի վաննաներ. անհրաժեշտ է դափնու 10 տերևին ավելացնել կես լիտր եռման ջուր և թուրմը պատրաստ է: Բացի այդ, դափնու տերևները շատ օգտակար են նաև երիկամային անբավարարության ժամանակ, եթե հիվանդը խմի դրանցից պատրաստված եփուկ:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 15363 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...