MENU
Главная » 2016 » Июль » 10 » Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է հեռու մնալ
loading...
15:22
Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է հեռու մնալ

5sfer.com կայքը գրում է. Ահա դուք հանդիպել եք ձեր միակին ու համոզված եք, որ հենց նրա հետ եք կապելու ձեր կյանքը: Ձեր երևակայությունը պատկերում է շքեղ հարսանեկան զգեստ և հեքիաթային հարսանիք… Ստոպ: Չարժե շտապել: Փորձեք մի կողմ թողնել էմոցիաներն ու ձեր ընտրյալի վրա քննադատական հայացք գցել:

Ինչպիսի՞ տղամարդկանցից է պետք խուսափել.

1. «Մամայի բալիկ»- Սկզբում մոր և որդու միջև եղած կապը կարող է ձեզ հուզիչ թվալ, բայց հավատացեք, դա երկար չի տևի: Մորից կախվածություն ունեցող ու նրա հետ միշտ խորհրդակցող տղամարդը նա չէ, ում հետ կարելի է կյանքը կապել: Չէ՞ որ նա սովոր է, որ իր կյանքի գլխավոր կինը մայրն է: Մտածեք, մի՞թե դուք կցանկանայիք միշտ մրցակցել ձեր պոտենցիալ սկեսրոջ հետ՝ հանուն տղամարդու սիրո:

Եվս մեկ խնդիր «մամայի բալիկի» վերաբերյալ՝ կապված է նրա հետ, որ նա չի փնտրում հավասար զուգընկեր: Նա երկրորդ մայր է փնտրում, որն իր փոխարեն՝ կլուծի բոլոր խնդիրները, և որի մոտ նա կարող է իրեն թույլ ու անպաշտպան երեխա զգալ: Կասկածում ենք, որ ձեզ դա պետք է:

2. Խոցելի- Այս տեսակի տղամարդը միշտ հիշելու է իր նախկին ընկերուհուն, որի հետ երկար տարիներ հանդիպել է: Նրա նախկին հարաբերությունների մասին խոսակցությունները միշտ ներկա են լինելու ձեր անձնական կյանքում: Նա շատ էմոցիոնալ ու զգայուն է, որպեսզի միանգամից մոռանա նախկին ընկերուհուն, որի հետ շատ բաներ է վերապրել:

Իսկ ամենատհաճն այն է, որ նա միշտ փորձելու է ձեզ համեմատել իր նախկինի հետ: Այդ մարդն ուզում է ապրել անցյալում, և ապագան նրա համար այդքան էլ հետաքրքիր չէ: Նա սնվում է իր տանջանքներով ու հիշողություններով:

3. Մշտական երեխա/զվարճանքի սիրահար- Նա արդեն մոտ 30 տարեկան է, բայց դեռ չի ուզում հանդարտվել: Նա չի կարող բաց թողնել ոչ մի երեկույթ, երկար ժամանակ է անցկացնում համակարգչային խաղեր խաղալու վրա, և չի ուզում ձեր հարաբերություններին լուրջ վերաբերվել: Հոգեբանները նման պահվածքն անվանում են Փիթեր Փենի սինդրոմ: Երբեք և ոչինչ չի ստիպի այդ մարդուն մեծանալ ու համապատասխանել իր տարիքին:

Դուք հուսով եք, որ մի գեղեցիկ օր նա, ամեն դեպքում, կփոխվի, և ձեր հարաբերությունները նոր փուլ կտեղափոխվեն: Բայց հավատացեք՝ այդ ամենն իզուր է: Սկզբում գուցե ձեզ համար ուրախ լինի «զվարճացողի» հետ, չէ՞ որ նա սիրում է կատակել ու լիցքաթափվել, բայց վաղ թե ուշ դուք կհոգնեք նման կյանքից ու կցանկանաք ավելի հասուն մարդու գտնել: Բացի այդ՝ նման մարդիկ նախընտրում են ընկերներին, այլ ոչ թե կանանց:

4. Վատ տղա- Վաղուց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ լավ աղջիկները սիրում են վատ տղաներին: Եվ թեկուզ հանուն վառ հիշողությունների՝ յուրաքանչյուր կնոջ կյանքում պետք է ներկա լինի նման տղամարդ, դա չի նշանակում, որ վատ տղայի հետ արժե կյանքը կապել:

Վատ տղաները շատ ձգող ու հմայիչ են, նրանք կանանց ձգում են մագնիսի նման, բայց զգույշ եղեք: Ցանկացած պահի կիրքը կարող է փոխարինվել ատելության, չէ՞ որ նման տղամարդիկ շատ կմախքներ ունեն պահարանում, որոնք կարող են այդքան էլ ձեր սրտով չլինել:

5. Կնամոլ- Նա կարող է արագ իրենով անել ցանկացած աղջկա: Նա հեշտությամբ կառավարում է ուրիշների էմոցիաները, ողողում է աղջիկներին հաճոյախոսություններով, բայց հենց կնամոլը հասնում է իր ուզածին, օրինակ՝ զոհը հայտնվում է նրա անկողնում, նա իրեն միանգամից այլ կերպ է պահում: Եվ մի զարմացեք, եթե նա անգամ ձեր հեռախոսահամարը չվերցնի կամ հրաժարվի ուղեկցել ձեզ:

Այդ տղամարդիկ սիրում են գլուխ գովել թանկարժեք մեքենաների, ճոխ առանձնատների ու բարձր աշխատավարձի մասին պատմություններով: Այնպես որ, ուշադիր եղեք ու փորձեք թակարդը չընկնել:

6. «Հնացած ամուրի»- Տղամարդիկ ուզում են լինել նրա նման, իսկ կանայք երազում են ամուսնանալ նրա հետ: Նա խելացի է, հաջողակ, լավ դաստիարակված ու անսովոր գեղեցիկ: Նա իդեալական թեկնածու է ցանկացած կնոջ ամուսինը լինելու համար: Բայց ինչո՞ւ է նա մինչև հիմա միայնակ, կհարցնեք դուք: Ինքը սովորաբար ասում է, որ մինչև հիմա չի գտել իր միակին:

Իրականում նա պարզապես չի ուզում կապվել լուրջ հարաբերություններով ու սահմանափակել իր ազատությունը: Չէ՞ որ նրա մոտ, առանց այդ էլ, ամեն ինչ հրաշալի է:

7. Ինքնասիրահարված- Այս մարդն ունակ չէ որևէ մեկին իրենից շատ սիրել: Եթե դուք, ամեն դեպքում, որոշեք հարաբերություններ ունենալ նարցիսի հետ, ապա պատրաստ եղեք, որ նա միշտ խոսելու է միայն իր մասին՝ մի կողմ մղելով ձեր խնդիրներն ու հետաքրքրությունները: Իսկ եթե վեճի ժամանակ նա սխալ լինի, ապա դուք դա երբեք չեք կարողանա ապացուցել, չէ՞ որ նրա աշխարհում ճիշտ կարող է լինել միայն ինքը:

Նա կփորձի սահմանափակել ձեր ընկերական շրջապատն ու ազատությունը, որպեսզի ողջ ուշադրությունը հատկացնեք միայն իրեն: Այնպես որ, հեռու մնացեք նման մարդուց:

Просмотров: 1729 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...