MENU
Главная » 2016 » Июль » 9 » Կակաոն նպաստում է հիշողության բարելավմանը. գիտնականներ
loading...
20:42
Կակաոն նպաստում է հիշողության բարելավմանը. գիտնականներ

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ կակաոն բարելավում է հիշողությունը, հայտնում է rosbalt.ru-ն:

Նրանք փորձ են կատարել հիշողության խանգարումներով տարեց կամավորների մասնակցությամբ: Նրանց մի խումբը օգտագործել է փոքր քանակություններով կակաո, իսկ մյուսները` միջին և բարձր:

Ինչպես պարզվել է, բոլոր կամավորների մոտ բարելավվել է հիշողությունը, ընդ որում՝ լավագույն արդյունքները ստացվել են նրանց մոտ, ովքեր կակաո օգտագործել են առավելագույն չափաբաժնով:

Բարելավումները նկատվել են արդեն ութերորդ շաբաթում: Միաժամանակ բոլոր մասնակիցների մոտ նվազել է արյան ճնշումը: Մասնագետները համարում են, որ դրան նպաստում են ֆլավոնիլները, որոնք պարունակվում են կակաոյի մեջ:

Просмотров: 4507 | Добавил: Mancho | Рейтинг: 3.0/3
loading...