MENU
Главная » 2016 » Июль » 9 » ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ 10 ՊԱՐԱԳԱ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ
loading...
16:51
ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ 10 ՊԱՐԱԳԱ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ

1. Մուգ շագանակագույն շրթներկ.

Շագանակագույն շրթներկը կերպարն ագրեսիվ է դարձնում եւ ավելի շատ համապատասխանում է թրիլլերների հերոսուհիներին: Այժմ ավելի նորաձեւ են վառ կամ նուդ երանգները։ Որպես այլընտրանք կարող եք օգտագործել կարամելի փափուկ երանգները, արծաթա-շագանակագույն երանգը։

2. Շուրթերի կոնտրաստային կոնտուր.

Շուրթերը, որոնք ներկված են շրթներկից ավելի մուգ երանգի հաստ մատիտով, աններելի են։ Նման դիմահարդարումը գռեհիկ  է։ Եթե չեք կարող առանց շուրթերի կոնտուրի, ապա ընտրեք այնպիսի երանգ, որը մաքսիմալ մոտ կլինի շրթներկի տոնին։

3. Փայլ՝ շուրթերին կամ աչքերին.

Նման ծանր բաղադրիչներն ընդգծում են անգամ ամենամանր կնճիռները, բացի այդ, դիտվում են ասես՝ բարեւ 80-ականներ։ Հրաժարվե’ք դրանցից՝ նախապատվությունը տալով բնական, անփայլ պարագաներին։

4. Տոնային քսուկի հաստ շերտ.

Եթե անգամ մաշկը խնդիրներ ունի, պետք չէ դրանք փորձել թաքցնել տոնային քսուկի հաստ շերտով. երբեմն այդ կերպ ընդգծում եք թերությունները։ Մաշկի թերությունները լուծեք կոսմետոլոգի միջոցով, իսկ ահա դիմահարդարման մեջ նախապատվությունը տվեք թեթեւ բաղադրությամբ տոնային քսուկներին, որոնք ավելի բնական տեսք կհաղորդեն։

 

5. Բրոնզե մաշկ.

Դեմքի առողջ գույնն ու արեւայրուքը վաղուց արդեն հոմանիշներ չեն։ Իսկ դեմքը նպատակադրված մուգ երանգի ներկելը, վատ ճաշակի նշան է։ Եթե, այնուամենայնիվ, ոսկեգույն արեւայրուքի սիրահար եք, կարող եք այտոսկրերը, ճակատն ու ծնոտն ընդգծել ոսկեգույն սնգույրով եւ լավ տարածել։

6. Չափից դուրս բաց երանգի դիմափոշի.

Այո, արիստոկրատական սպիտակությունն այժմ նորաձեւ է, սակայն պետք չէ ծայրահեղությունների դիմել։ Դեմքը տափակ եւ անբնական կդառնա։ Որպես այլընտրանք առաջարկվում է թափանցիկ դիմափոշի, որն ունի փայլուն մասնիկներ, որոնք կապահովեն մաշկի հավասար գույն եւ բնականություն։

7. Մոխրագույն smoky eyes

Դիմահարդարման այս տեսակը եւս արդեն նորաձեւ չէ։

8. Աչքերի ընդգծում վերեւից եւ ներքեւից.

Կոպերը վերեւից եւ ներքեւից սեւ մատիտով ընդգծելը հայացքը անբարյացկամ եւ կտրուկ է դարձնում, բացի այդ, տարիքով մեծացնում է։ Ընդգծեք վերեւի կամ ներքեւի կոպը. իսկ ավելի լավ կլինի պարզապես մատիտով ընդգծեք թարթիչների միջեւ ընկած հատվածը։

9. Ակնհայտ արհեստական թարթիչներ.

Այժմ նորաձեւ է բնականությունը, ուստի արհեստական թարթիչները, այն էլ առօրյայում, տեղին չեն։

 

10. Նկարված հոնքեր.

Կարեւոր չէ՝ դուք ունեք բարակ, թե հաստ հոնքեր։ Դրանք պետք է բնական դիտվեն։ Իհարկե, հոնքերը կարող եք ընդգծել մատիտով, սակայն ընդգծել բառը պետք չէ շփոթել նկարելու հետ։

Просмотров: 850 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...