MENU
Главная » 2016 » Июль » 9 » ԻՆՉՈՒ ԵՆ ՄԵԶ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԴԻԿ
loading...
16:05
ԻՆՉՈՒ ԵՆ ՄԵԶ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԴԻԿ
collage

Հոգեբաններն անցկացրել են հետաքրքիր փորձարկում, որի արդյունքում  պարզվել է. մարդու արտաքինն ազդում է նրա  բնավորության, խառնվածքի մասին մեր  պատկերացումների վրա:  Փորձարկվող կանայք և տղամարդիկ առավել բարձր են գնահատել լուսանկարում պատկերված իրենց անծանոթ անձի ինտելեկտը, բարությունը,  հավասարակշռվածությունը, սեքսուալությունը, ընկերասիրությունը, եթե վերջինս գեղեցիկ է եղել:  Գեղեցիկ արտաքինով մարդկանց լուսանկարները  բարձր միավորներ են ստացել նաև կարիերայում հաջողությունների կամ նրա հետ երջանիկ ընտանիք կազմելու հավանականության հարցում :

Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք նախընտրել են գեղեցիկ արտաքինով անձանց, ինչը հոգեբանները բացատրում են հետևյալ կերպ

.0

Տղամարդկանց համար մեծ կուրծքը, բարակ իրանն ու  լայն ազրերը համարվում են իդեալական , դրա պատճառն այն է, որ ենթագիտակցորեն տղամարդիկ հասկանում են, որ այդպիսի կանայք կարող են հեշտությամբ երեխա ունենալ և առողջ սերունդ պարգևել իրենց: Եթե կինն ունի բնական մեծ կուրծք,  բարակ  իրան և լայն ազդրեր դա խոսում է նրա հորմոնալ առողջ ֆոնի մասին: Նա ավելի առողջ է , քան այլ կանայք, ավելի շատ երեխաներ կարող է ունենալ և որ գլխավորն է, երեխաների առողջ լինելու հավանականությունը կրկնակի մեծանում է: Բացի այդ, հոգեբանները պնդում են, որ գեղեցիկ մեծ կուրծքը լավ է ազդում տղամարդկանց առողջության վրա.«Ամեն օր  10 րոպե կանացի գեղեցիկ  կազմվածքով հիանալը  հավասարազոր է 30 րոպե մարզասրահում մարզվելուն» ,- փաստում են նրանք:

2

Կանանց համար տղամարդու լայն թիկունքը , մկանոտ ձեռքերը պաշտպանվածության և ապահովության զգացողություն են առաջացնում իրենց և իրենց սերունդների համար: Այդ պատճառով կանանց դուր են գալիս սպորտային կազմվածքով տղամարդիկ, նուն պատճառով կանայք սովորաբար ընտրում են իրենցից բարձրահասակ տղամարդկան: Բացի այդ, շատ կանանց գրավում է տղամարդու մարմնի մազածածկույթը, թեպետ դա այնքան էլ էսթետիկ չէ, բայց պայմանավորված է սեռական հորմոնի՝  տեստոստերոնի  առատությամբ:  Կանայք ենթագիտակցորեն հասկանում են, որ այսպիսի տղամարդու սեքսուալ էներգիան մեծ կլինի:

2

 

Սա է պատճառը, որ երկրագնդում ապրող    10 կանանցից  6-ը դժգոհ է իր արտաքինից. ավելի հաճախ կանայք դժգոհ են իրենց որովայնից(40%), ազդրերից (24%),  կրծքից (16%) և հետույքից  (7%): Կանանց  56% -ը երազում է պլաստիկ վիրահատության մասին:  Տղամարդիկ էլ իրենց հերթին զբաղվում են սպորտով, կամ ուզում են զբաղվել կամ երբևէ զբաղվել են:

Մյուս կողմից, հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան կյանքում գեղեցիկ մարդկանց բախտը բերում է կամ չի բերում նույնքան, որքան ոչ այդքան գեղեցիկ արտաքին ունեցողներինը: Կարիեա ստեղծելու հարցում գեղեցիկ արտաքինը ավելի որոշիչ է. առավել հմայիչ մարդիկ ավելի հեշտությամբ են կարողանում հաջողության հասնել աշխատանքում:

Просмотров: 994 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...