MENU
Главная » 2016 » Июль » 9 » Բուժեք ստամոքսի խանգարումը տան պայմաններում
loading...
15:52
Բուժեք ստամոքսի խանգարումը տան պայմաններում

Հաճախ չափից շատ ուտելուց հետո ենք միայն հասկանում, թե որքան ենք ծանրաբեռնել ստամոքսը: Իսկ ինչպե՞ս բեռնաթափել ստամոքսն ու ազատվել ծանրության զգացողությունից:

Երբ զգում եք, որ մարսողական համակարգի վիճակը վատացել է, և այլևս չեք կարողանում մարսել ուտելիքներն այնպես, ինչպես նախկինում, ապա ժամանակն է վերականգնել այս անչափ կարևոր համակարգի աշխատանքը:

Մարսողական համակարգը վերականգնել կօգնեն՝

1. Բանանը- Բանանը դյուրամարս միրգ է, որը չի ծանրաբեռնի ստամոքսն ու կլավացնի ստամոքսի աշխատանքը: Կալիումի և ներծծվող բջջանյութի մեծ քանակության շնորհիվ՝ բանանը կարգավորում է մարսողական համակարգի ֆունկցիան:

2. Նարնջի հյութ- Քանի որ հաճախ ստամոքսի խանգարումներն ի հայտ են գալիս անհրաժեշտ թթուների բացակայության արդյունքում, ապա բնական թթուները, որոնք առկա են նարնջի բաղադրության մեջ, ստամոքսի բուժման հրաշալի միջոց կարող են հանդիսանալ: Եթե որոշել եք բուժել ստամոքսը նարնջի հյութի միջոցով, ապա այն պետք է խմել ուտելուց առաջ և չխառնել ածխաջրերի հետ, սա կարող է հանգեցնել գազերի առաջացման:

3. Համեմունքներ- Չնայած ստամոքսի խանգարման դեպքում այնքան էլ հաճելի չեն համեմունքների հոտերը, այնուամենայնիվ, կծու համեմունքները կարող են օգնել: Օրինակ, քիմիոն օգտագործեք, այն խթանում է լեղիի արտազատումը, որն էլ իր հերթին՝ ակտիվացնում է մարսողությունը:

4. Բրինձ- Բրինձը ստամոքսի համար թեթև կերակուր է, բացի այդ՝ այն քիչ բջջանյութ է պարունակում, ինչի շնորհիվ էլ բրինձը դյուրամարս է:

5. Տնական քացախ- Քացախը լավացնում է մարսողությունն ու հանգստացնում է ստամոքսի ծակոցները: Մեկ բաժակ ջրի մեջ խառնեք 1 ճաշի գդալ քացախ և 1 ճաշի գդալ մեղր ու խմեք խառնուրդը: Սա կվերականգնի ստամոքսի նորմալ ֆունկցիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Просмотров: 7031 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...