MENU
Главная » 2016 » Июль » 8 » Թարմ վարունգը` մաշկի լավագույն ընկեր
loading...
15:07
Թարմ վարունգը` մաշկի լավագույն ընկեր

 

 

Աչքերի տակի պարկերից ավելի հեշտ է ազատվել, քան մուգ շրջանակներից:

Իրականում այդ մուգ շրջանակները կարելի է թաքցնել միայն կոնսիլերի միջոցով: Իսկ պարկերից ձեզ կօգնի ազատվել վարունգը:

Վարունգների հասնելու շրջանը ընկնում է հուլիս-օգոստոս ամիսներին, դրա համար գնեք դրանց այդ ընթացքում և որքան հնարավոր է շատ՝ աղցանների, դեմքի դիմակների համար: Վարունգ ուտելով դուք ստանում եք նվազագույն կալորեաներ, դրա հետ մեկտեղ՝ բազում օգտակար նյութեր, որոնք հիանալի ազդեցություն են ունենում դեմքի մաշկի վրա:

Թարմացնում և պաշտպանում է

Վարունգն իր մեջ պարունակում է վիտամին C և կոֆեինային թթու: Այս երկու հակաօքսիդանտները օգնում են մաշկին պայքարել կնճիռների դեմ: Վիտամին C-ն նպաստում է կոլագենի և էլաստինի արտադրմանը, հենց այն սպիտակուցային մանրաթելերի, որոնք մաշկին ճկունություն են հաղորդում: Կոֆեինային թթուն ճնշում է քաղցկեղային բջջիջները և պաշտպանում արևի տակ գտնվող մաշկը:

Տնային պայմաններում կարելի է անել հետևյալ վարունգային դիմակը․ կես վարունգ հարեք բլենդերում, ավելացրեք 2-3 ճաշի գդալ մածուն և խառնեք: Խառնուրդը պետք է թունդ լինի: Քսեք այն դեմքին և պարանոցին և պառկեք 15 րոպե: Լվացեք դիմակը և վայելեք այն, թե ինչպես է իրեն զգում ձեր մաշկը:

Հանում է աչքերի այտուցվածությունը

600x580

Կլոր կտրտած վարունգը դրեք սառնարան: Կլորակները շատ լավ տեղավորվում են աչքերի կլորակների վրա և հանում են դրանց այտուցվածությունը: Վարունգը 90%-ով կազմված է ջրից, ինչը օգնում է մնալ սառը բավականին երկար: Սառնության պատճառով արյունատար և լիմֆատիկ անոթները կրճատվում են, և հեղուկը դադարում է հասնել մեր այտուցված աչքերին:

Անցկացնում է կարմրածությունները

Վարունգը բնական հակաբորբոքային և հանգստացնող միջոց է: Դրեք բարակ կլոր կտրտած կտորները աչքերի տակ, քթին և քսեք թեթև խոնավեցնող միջոց:

Просмотров: 1188 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...