MENU
Главная » 2016 » Июль » 7 » Շոգը հաղթահարելու 10 օգտակար խորհուրդ
loading...
17:06
Շոգը հաղթահարելու 10 օգտակար խորհուրդ

Ինչպես քնել
Եթե օդորակիչ չկա, կարելի է օդափոխիչ օգտագործել: Այն չի հովացնում, բայց օգնում է ստանալ օդի շարժ: Շոգ ցերեկը փակեք պատուհանները և ծածկեք վարագույրով, դա կխոչընդոտի ննջասենյակի տաքացմանը:

Ինչպես արագ հովանալ
Օդափոխիչը ճիշտ օգտագործեք: Դրա շիթերն այնպես ուղղեք, որ դրանք հատակից վեր բարձրանան:

Ինչպես սնվել
Ցանկալի է նվազեցնել աղի օգտագործումը՝ այն ավելացնում է օրգանիզմի հեղուկի պահանջը: Մի՛ մոռացեք. շոգին սնունդն արագ է փչանում, հնարավոր է թունավորվել: Դա վերաբերում է հատկապես տորթերին , դրանցից ավելի լավ է՝ ընդհանրապես հրաժարվել:

Ինչպես խուսափել ջրազրկումից
Սննդակարգում օրական ներառել շատ հեղուկ պարունակող մրգեր և բանջարեղեն: Ամեն անգամ ուտելուց առաջ 1 բաժակ ջուր խմել:

Ուղեղին ինչպես ստիպել աշխատել
Սեղանին սառույցով ափսե դրեք: Հալչելով՝ սառույցը ձեզ կփոխանցի իր սառնությունը, կխոնավեցնի աշխատասենյակի օդը: Եթե պետք է կենտրոնանալ ու չի ստացվում, կարելի է պարբերաբար անուշադր շնչել:

Ինչպես հաղթահարել շոգը քաղաքում
Կրեք միայն բնական գործվածքներից հագուստ, այն պահպանում է օրգանիզմը գերտաքացումից:

Ինչպես խնամել մազերը շոգին
Ամռանը խորհուրդ է տրվում մազերը լվանալ UV-պրոտեկցիայով շամպուններով, փողոց դուրս գալուց առաջ քսել ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող սփրեյներ կամ մուսեր:

Ինչպես շոգից փրկվել բնակարանում
Պատուհաններին վարագույրներ կախեք: Սենյակ ընկնող լույսը ջերմաստիճանը բարձրացնում է 3-10 աստիճանով՝ ստեղծելով ջերմոցային էֆեկտ:

Ինչպես խնամել մաշկը շոգին
Քսուքներն անպայման պետք է ունենան արևապաշտպան բաղադրիչներ և լինեն առավելապես խոնավեցնող, ոչ թե սնուցող: Առանձնակի ուշադրություն դարձրեք կոպերի համար քսուքին. դա կպաշտպանի կնճիռներից:

Ինչպես սեքսով զբաղվել շոգին
Հրաժարվեք արագ և կրքոտ սեքսից, նախընտրությունը տվեք դանդաղ փաղաքշանքներին, ընդ որում՝ երկար դադարներով: Դա կօգնի չափից շատ «չտաքանալ» և խնայել օրգանիզմի ուժերը: Ընդհատումներին մնացեք անկողնում, ավելի լավ է՝ սառեցրեք իրար, օրինակ՝ սառույցով:

Просмотров: 876 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...