MENU
Главная » 2016 » Июль » 7 » Այսքան ժամանակ Դուք սխալ եք պահպանել կաթնամթերքը և ձուն
loading...
14:17
Այսքան ժամանակ Դուք սխալ եք պահպանել կաթնամթերքը և ձուն

Ռուս հանրահայտ մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին ներկայացրել է կաթնամթերքի ճիշտ պահպանման կանոնները:

Կաթ 

Կաթը հարկավոր է պահել 5°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, հետևաբար՝ սառնարանի դռան վրա կաթը պահելը սխալ է, քանի որ ջերմաստիճանն այնտեղ բարձր է, ինչպես նաև՝ անընդհատ սառնարանի դռան բացվելուն պես, դռան վրայի սննդամթերքի ջերմաստիճանն էլ ավելի է բարձրանում:

 

Պանիր

Լավ փաթեթավորված պինդ տեսակի պանիրները կարելի է պահել 3-4 շաբաթ: Սառնարանում ցանկացած հարմար տեղ:

 

Կաթնաշոռ

Կաթնաշոռը չի կարելի պահել մեկ շաբաթից ավելի, պետք չէ այն տեղվորել սառնարանի դռան վրա, ամենահարմարը՝ սռանարանի մեջտեղի հատվածի դարակներն են:

 

Ձու

Ձուն անհրաժեշտ է պահել սառնարանի ամենասառը հատվածում, այսինքն՝ դռան վրա դնելը սխալ է:

Ավելի ճիշտ է՝ դնել դարակների ետևի հատվածում՝ ետին պատի մոտ: Պահել 3 շաբաթից ոչ ավել:

Просмотров: 3294 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...