MENU
Главная » 2016 » Июль » 6 » Ինչպես մազերը խիտ դարձնել
loading...
20:34
Ինչպես մազերը խիտ դարձնել

Գեղեցիկ և խիտ մազերը բոլոր ժամանակներում կանանց ամենագլխավոր զարդարանք է եղել:

Որպեսզի մազերը ավելի խիտ դառնան, բավական է կանոնավոր օգտագործել այս միջոցը:

Արդյունքը տեսանելի կլինի հենց առաջին անգամից:

 

Եվ այսպես, ինչպե՞ս խտացնել մազերը:

Ձեզ անհրաժեշտ կլինեն․

- 2 ճաշի գդալ գերչակի յուղ,

- 1 ձվի դեղնուց,

- 1 ճաշի գդալ մեղր:

Կիրառման կարգը․

Ոչ մեծ ամանի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միասեռ զանգված ստանալը:

Քսեք խառնուրդը գլխի մաշկին, հագեք պոլիէթիլենային գլխարկ և փաթաթեք գլուխը սրբիչով:

Երեք ժամ անց լվացեք գլուխը սովորական շամպունով: Ձեզ կթվա, որ մազերը գլխի վրա երկու անգամ ավելացել են:

 600x580

Խորհուրդ է տրվում այս դիմակը կիրառել շաբաթական 1–2 անգամ՝ երկու ամիս շարունակ։ Ձեր մազերի ծավալայնությունն ու խտությունը երաշխավորված կլինի։

Просмотров: 1752 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...