MENU
Главная » 2016 » Июнь » 29 » Ինչպես գունաբացել մազերն առանց քիմիական միջոցների
loading...
17:06
Ինչպես գունաբացել մազերն առանց քիմիական միջոցների

Ինչպես գունաբացել մազերն առանց քիմիական միջոցների

 

 
Մազերի գունաբացման համար կան տարբեր միջոցներ, որոնք, սակայն, պարունակում են թունավոր քիմիական նյութեր։ Այս միջոցները կարող են ավելի շատ վնաս հասցնել մազերին, քան օգուտ։
 
Մազերը կարելի է գունաբացել պարզ բնական բաղադրիչներով, որոնք նաև կխթանեն մազերի աճը և չեն ունենա կողմնակի ազդեցություններ։
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է՝
 
• 1 ճաշի գդալ մեղր
• Կարամելի թեյի 1 պարկ
• 1 թարմ կիտրոնի հյութ
• 1 բաժակ եռացրած ջուր։
 
Պատրաստման եղանակը
 
Թեյի պարկը դնել եռացած ջրի մեջ և թողնել մի փոքր, մինչև այն կլինի սենյակային ջերմաստիճանի։ Ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը։ Լավ խառնել և բաղադրատոմսը պատրաստ է։
 
Օգտագործման եղանակը
Փափուկ խոզանակով խառնուրդը քսել մազերին և պահել 20-30 րոպե, այնուհետ լվանալ շամպունով։ Մի քանի օր շարունակ այս պրոցեդուրան կատարելու դեպքում մազերը ոչ միայն կգունաբացվեն, այլ նաև կառողջանան ու գեղեցիկ փայլ կստանան։
Просмотров: 12852 | Добавил: Mancho | Рейтинг: 1.0/1
loading...