MENU
Главная » 2016 » Июнь » 27 » 6 մթերք, որոնք պարունակում են ավելի շատ կալցիում, քան կաթը
loading...
13:54
6 մթերք, որոնք պարունակում են ավելի շատ կալցիում, քան կաթը

 Կաղամբ (100 մգ կալցիում` 100 գրամում)
Կաղամբն այն բանջարեղեններից է, որը պարունակում է կալցիում և պահպանվում է օգտակարությունը պատրաստման ցանկացած եղանակի դեպքում: Բացի այդ, կաղամբը նաև հզոր հակաօքսիդանտ է:

Սպանախ ( 136 մգ կալցիում` 100 գրամում) 
Ճաշի ժամանակ մի քանի թև սպանախ օգտագործեք։ Այն պարունակում է   մեծ քանակությամբ կալցիում: Ապացուցված է, որ սպանախն ունի դրական ազդեցություն սրտանոթային համակարգի վրա: Ինչպես նաև իջեցնում է արյան ճնշումը:

Կաղամբի տերև (հում վիճակում 232 մգ կալցիում` 100 գրամում, պատրաստած 141 մգ` 100 գրամում) 
Կաղամբի տերևներն ավելի լավ է խաշեք կամ էլ տապակեք, մի փոքր սխտոր ավելացնելով: Այս համեղ միջոցը ոչ միայն կավելացնի կալցիումը, այլ նաև օրգանիզմում կկարգավորի ֆենոլը: Կաղամբը հարուստ է ֆենոլային միացություններով, որոնք օգնում ենք պայքարել քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների դեմ:

Քունջութի սերմեր (975 մգ կալցիում` 100 գրամում)
Քունջութի սերմերը հատկապես շատ են օգտագործում չինական բաղադրատոմսերի մեջ: Եվ հատկնշական է, որ քունջութի 100 գրամ սերմերը պարունակում են մոտ 1000 մգ կալցիում, որն հենց այդքան էլ անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ մեկ օրվա համար:

Օրգանական յոգուրտ (100-150 մգ կալցիում՝ 100 գրամում)
Յոգուրտն  ի տարբերություն այլ կաթնամթերքների  պարունակում է մեծ քանակությամբ կալցիում: Բացի այդ օրգանական յոգուրտի մեջ առկա կալցիումը պահպանում է բնական խմորումների սննդային արժեքը:

Պանիր (Չեդեր՝ 721 մգ կալցիում՝ 100 գրամում)
Պանիրները կախված տեսակից պարունակում են տարբեր քանակցությամբ կալցիում: Չեդերը համարվում է ամենահարուստը կալցիումով: Մյուս տեսակները սովորաբար պարունակում են մոտ 500 մգ կալցիում՝ 100 գրամում: 

Просмотров: 2006 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...