MENU
Главная » 2016 » Июнь » 26 » Դափնու չոր տերևները՝ միջատների դեմ
loading...
12:54
Դափնու չոր տերևները՝ միջատների դեմ

Եթե մոտակայքում խավարասեր կամ մրջյուն եք տեսել, ապա կարող եք համոզված լինել, որ մոտակայքում դրանք իրենց բույնն ունեն:

Takprosto կայքն առաջարկում է միջատներից ազատվելու բնական և պարզ միջոց: Նույնիսկ, եթե տանը երեխաներ կամ կենդանիներ կան, կարող եք համարձակորեն օգտագործել այս միջոցը, քանի որ այն ոչ միայն՝ անվնաս է, այլև՝ չափազանց արդյունավետ:

Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է՝ մի փոքր դափնու տերևներն են: Չորացրած դափնու տերևները տեղադրեք տան անկյուններում և ընդմիշտ կմոռանաք անցանկալի հյուրերի մասին:

Գաղտնիքն այն է, որ խավարասերները, մրջյունները, ճանճերը, մոծակներն ու ցեցերը տանել չեն կարողանում դափնու տերևի հոտը:

Դափնու տերևները կարող եք դնել նաև ձավարեղենի տարաների մեջ, և այսպիսով կկանխարգելեք մանրէների գոյացումը ձավարեղենի մեջ:

Просмотров: 2368 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...