MENU
Главная » 2016 » Июнь » 26 » Սուրճը կրկնակի անգամ ավելի վատ է ազդում քնի վրա, քան պայծառ լույսը
loading...
12:47
Սուրճը կրկնակի անգամ ավելի վատ է ազդում քնի վրա, քան պայծառ լույսը

Ըստ գիտնականների, մի բաժակ սուրճը կարող է շատ ավելի վատ ազդեցություն թողնել ձեր քնի վրա, քան դուք  կարծում եք: Փորձը ցույց է տալիս, որ կոֆեինը դանդաղեցնում է քնի ընթացքը՝ մեր մարմինն ավելի ուշ է արձագանքում օրգանիզմի «ներքին ժամացույցին», հաղորդում է BBC-ն:

 

Մեկ բաժակ կրկնակի էսպրեսսոն քնելուց առաջ բացասական է ազդում քնի հորմոնի՝ մելատոնինի վրա, և քունը վրա է հասնում սովորականից 40 րոպե ուշ:

 

Բժիշկ Ջոն Օ՝Նեիլլին BBC News կայքին տված հարցազրույցում ասում է. «Եթե դուք հոգնած եք և սուրճ եք խմում, որպեսզի արթուն մնաք, ապա իմացեք, որ դա վատ գաղափար է: Դրանից հետո ձեզ համար դժվար կլինի բավականաչափ քնել և հանգսատանալ»:  Համոզվելու համար, բժիշկը հատուկ տարայում բջիջներ է աճեցրել և փորձարկել սուրճի ազդեցությունը նրանց վրա: Պարզվել է, որ սուրճի պարունակած թմրանյութը լիովին ազդել է բջիջներից յուրաքանչյուրի վրա՝ փոփոխելով քնի ցանկության ժամանկահատվածը:

 

Այս ամենին զուգահեռ, ԱՄՆ-ի Կոլորադո Բուլդեր նահանգում 5 մարդ 50 օր շարունակ փակվել են քնի լաբորատորիայում: Որպեսզի կանխեն լույսի ազդեցությունը՝ այս մարդիկ ողջ օրն անցկացնում էին շատ աղոտ լույսի ներքո:  Այս  փորձը ցույց է տվել, որ կոֆեինի ընդունումը քնելուց առաջ 40 րոպեով հետաձգում է քնելու ցանկությունը, այսինքն երկու անգամ ավելի, քան քնի ընթացքում երեք ժամ վառվող պայծառ լույսը:

 

Ջոն Օ՝Նեիլլին հորդորում է խուսափել ուշ ժամերին սուրճ խմելուց և անկեղծանում, որ  ինքն անձնապես սուրճ չի խմում երեկոյան 17:00-ից հետո:

 

Սակայն այս ամենին զուգահեռ բժիշկը չի հերքում ան փաստը, որ սուրճն ավելի սթափ է պահում մեր օրգանիզմը. «Եթե դուք պատրաստվում եք ինքնաթիռով թռիչքի, ապա սուրճն, իհարկե, կարող է օգնել ձեզ, սակայն անհրաժեշտ է օգտագործել ճիշտ ժամի և ճիշտ քանակությամբ»:

 

Պփոֆեսսոր Դերկ-Ջան Դիջկը՝ Սուրրեյի համալսարանից, ասում է. «Տարբեր մարդկանց օրգանիզմ տարբեր կերպ է ընկալում կոֆեինը, սակայն եթե դուք շատ եք օգտագործում սուրճ և խնդիրներ ունեք քնի հետ, ապա սուրճի օգտագործումը երեկոյան ժամերին ցանկալի է դադարեցնել»:

Просмотров: 1489 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...