MENU
Главная » 2016 » Июнь » 23 » Սխտորի հրաշագործ հատկությունները
loading...
17:15
Սխտորի հրաշագործ հատկությունները

Սխտորը համընդհանուր բույս է, որը օգտագործում են որպես բուժիչ միջոց տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակի լավացման համար: Դրա հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները այն դարձնում են շատ տարածված բաղադրիչ:

Հետաքրքիր է այն փաստը, որ հին ժամանակներում չինացիներն ամեն առավոտ 3 րոպե ծծում էին սխտորը կոնֆետների նման: Եվ պարզվում է՝ դա չափազանց օգտակար է:

Սխտորն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար բաղադրիչներ, որոնք այդ կերպ՝ թքի միջոցով, ընկնում են ձեր օրգանիզմ  և մաքրում արյունատար անոթները: Երեք րոպեն բավական է:

600x580

Հոտը վերացնելու համար մաքրեք ատամները կամ ծամեք սուրճի մի քանի հատիկ կամ մաղադանոս:

Այս ընթացակարգը դրական ազդեցություն կունենա ձեր առողջության վրա, քանի որ սխտորը նպաստում է՝

- ախորժակի վերահսկմանը
- իմունային համակարգի բարձրացմանը
- բրոնխիտի կանխմանը
- երիկամների պաշտպանությանը
- մաշկի մաքրմանը։

Այս մեթոդը շատ արդյունավետ է քրոնիկ հազի և երիկամների քարերի դեմ պայքարում:

 
Просмотров: 3442 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...