MENU
Главная » 2016 » Июнь » 22 » 6 հորմոններ, որոնք ստիպում են կնոջը գիրանալ
loading...
16:33
6 հորմոններ, որոնք ստիպում են կնոջը գիրանալ


 



Կանայք ցանկացած տարիքում շատ խոցելի են հորմոնալ տատանումների  և նյութափոխանակության խանգարումների նկատմաբ: Հորմոնների խանգարումը կարող է պայմանավորված լինել նախադաշտանային սինդրոմով, հղիությամբ, դաշտանդադարով և ամենօրյա սթրեսով: Հետազոտողները պարզել են, որ  ախորժակը, քաշի տատանումն ու նյութափոխանակության արագությունը կապված են կանացի հորմոնների հետ: Մասնագետները նշում են, որ կանանց հորմոնների աշխատանքի մեխանիզմը հասկանալը կարող է օգնել կարգավորել նիհարելու խնդիրը ավելի լավ, քան անհատական սննդակարգն ու մարզումները:


Որ հորմոնները կարող են խանգարել կնոջը նիհարել


1. Վահանագեղձի հորմոն


Վահանագեղձի հիպոֆունկցիան կարող է հանգեցնել կնոջ մոտ ավելորդ կիլոգրամների ձեռքբերման: Այդ խանգարմանը բնորոշ ախտանշաներն են՝ հոգնածությունը, ցրտի նկատմաբ գերզգայնությունը, գիրանալը, մաշկի չորությունն ու փորկապությունը:

 

2. Էստրոգեն


Էստրոգենը կանացի սեռական հորմոն է։ Դաշտանդադարի ժամանակ  էստրոգենի մակարդակը օրգանիզմում նվազում է, որն էլ և հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերման՝ հատկապես որովայնի շրջանում:


3. Պրոգեստերոն


Դաշտանդադարի շրջանում պրոգեստերոնի մակարդակը ևս նվազում է: Այդ հորմոնի ցածր մակարդակը  ստիպում է օրգանիզմին պահպանել մեծ քանակությամբ  հեղուկ, որն էլ  և դառնում է մարմնի ծավալի ու քաշի ավելացման պատճառ:



4. Տեստոստերոն


Որոշ կանայք տառապում են հորմոնալ խանգարումից, որը կոչվում է ձվարանի պոլիկիստոզ: Այդ խանգարումը  բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, որն էլ և հանգեցնում է կիլոգրամների ձեռքբերման, դաշտանային ցիկլի խանգարման, դեմքի վրա  մազերի, ակնեների և անպտղության առաջացման: Տեստոստերոնը պատասխանատու է կանանց մոտ մկանային զանգվածի համար: Նրա մակարդակի նվազումը դաշտանդադարի շրջանում նվազեցնում է մարսողության մակարդակն ու նպաստում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերմանը:


5. Ինսուլին


Ինսուլին հորմոնը արտազատվում է ենթաստամոքսային գեղձի կողմից: Այս հորմոնը կարգավորում է օրգանիզմում ածխաջրերի ու ճարպերի  պաշարները: Ինսուլինի մակարդակի բարձրացումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերման:


6. Կորտիզոլ


Սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի մեծացման և որպես հետևանք՝  ավելորդ կիլոգրամների ձեռքբերման: Սթրեսն ու ոչ բավարար քունը  հանդիսանում են այն 2 հիմնական պատճառները, որոնց հետևանքով արյան մեջ բարձրանում է այս հորմոնի մակարդակը:


Հորմոնալ դիսբալանսը կարող է կնոջ մոտ ախտորոշվել  այն դեպքում եթե առկա են նշված ախտանշանները: Հորմոնների նորմալ մակարդակի  վերադարձման համար   օգնում են կենսակերպի փոփոխությունը, հատուկ դեղամիջոցներն ու արհեստական հորմոնները:Եթե դուք նկատել եք ձեր օրգանիզմի նման փոփոխություններ, ապա աշխատեք հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել ձեր բժշկին ու  կարգավորել հորմոնալ խնդիրները:

Просмотров: 5504 | Добавил: Mancho | Рейтинг: 1.0/1
loading...