MENU
Главная » 2016 » Июнь » 19 » Կաղամբի զարմանահրաշ հատկությունները
loading...
22:40
Կաղամբի զարմանահրաշ հատկությունները

Կաղամբից կերակուր պատրաստելիս դժվար թե մարդու մտքով անցնի, որ այդ բանջարեղենը բացի համեղ և օգտակար լինելուց նաև բուժիչ հատկություններով է օժտված։ Հին հույները կաղամբին վերագրում էին այնպիսի։ բուժիչ հատկություններ, ինչպիսիք են` վերքերի ապաքինումը, անքնության բուժումը, նյարդային գրգռվածության թոթափումը։

Դեռևս մ.թ.ա. VI դարի մտածող Պյութագորասը հիշատակել է, որ կաղամբը ապահովում է ճիշտ մարսողություն և ստեղծում լավ տրամադրություն։ Հին հռոմեացիները կաղամբի հյութն օգտագործում էին ուժեղ գլխացավերի դեպքում և խորապես հավատացած էին, որ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը զանազան հիվանդությունների, այդ թվում` ժանտախտի հանդեպ Հին Եգիպտոսում խաշած կաղամբը մատուցում էին որպես աղանդեր` հավատացած լինելով, որ այն բարելավում է մարսողությունը։ Հին ժամանակներում կաղամբին նույնիսկ մոգական հատկություններ էին վերագրում։ Օրինակ. Ալեքսանդր Մակեդոնացին մարտից առաջ իր զինվորներին կաղամբով էր կերակրում՝ համոզված լինելով, որ կաղամբն ուժ կտա նրանց բազուկներին, և այս կերպ հաղթանակն ապահովված կլինի։ Իսկ Գերմանիայում անգամ կաղամբի արձան են կանգնեցրել։

Ո՞րն է կաղամբի օգտակարությունը

Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև` «հակախոցային գործոն»համարվող U (յու) վիտամինով։ Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև` լիզոցիմ, որն օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով։ Կաղամբը հարուստ է նաև ֆիտոնցիդներով, իսկ ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն ծայրաստիճան օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։

Просмотров: 14160 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...