MENU
Главная » 2016 » Июнь » 19 » Կորացածության և հոգեբանության միջև կապ է հայտնաբերվել
loading...
13:56
Կորացածության և հոգեբանության միջև կապ է հայտնաբերվել

Կեցվածքը մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության ցուցանիշ է: Ճիշտ կեցվածքը կարող է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը՝ կանխելով հենաշարժական համակարգի հիվանդությունների առաջացումը, նաև զգալիորեն նվազեցնելով վնասվածքներ ստանալու ռիսկը: Այս մասին հայտնում է sobkor.net-ը:

Սեփական կեցվածքի մշտական վերահսկողությունը կօգնի զգալիորեն դանդաղեցնել և հեռացնել ողնաշարի անխուսափելի փոփոխությունները: Նույնիսկ սկոլիոզի կամ օստեոխոնդրոզի առկայության դեպքում ճիշտ դիրքի միջոցով կարելի է դադարեցնել այդ հիվանդությունների զարգացումը:

Եթե դուք մեջքն ուղիղ չեք պահում, մշտապես կռանում եք, որպես հետևանք՝ ոչ ճիշտ դիրքը անմիջական ազդեցություն կունենա ողնաշարի և ողնաշարային արմատների վրա: Կեցվածքը կարող է խախտել բոլոր ներքին օրգանների աշխատանքը:

Ոչ ճիշտ կեցվածք ունեցողները հետագայում կարող են ունենալ խախտված շնչառություն թոքերի ոչ բավարար ծավալի պատճառով, սրտանոթային և շնչառական համակարգերի խանգարումներ:

Սխալ կեցվածքի հետևանքով որովայնի թուլացած մկանները և ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը կարող են փչացնել մարսողությունը, թուլացնել իմունիտետը, նպաստել օրգանիզմում շլակների և գլխացավերի, ճողվածքների առաջացմանը:

Մեր մարմնի դիրքը և հոգեկան վիճակը ևս կապված են: Բժիշկները կարծում են, որ հոգեհուզական տարբեր հիվանդություններ, ինչպիսին, օրինակ, նևրոզն է, ուղղակիորեն կապված են հենաշարժական համակարգի հիվանդությունների և խախտված կեցվածքի հետ: Ոչ ճիշտ կեցվածքը, իր հերթին, ամրապնդում է նյարդային խանգարումները և նպաստում է նևրոզների առաջացմանը:

Просмотров: 1508 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...