MENU
Главная » 2016 » Июнь » 14 » Ստուգում ենք առողջությունը յոդի միջոցով
loading...
17:00
Ստուգում ենք առողջությունը յոդի միջոցով

Յոդը օրգանիզմի համար կարևորագույն տարր է, որի ավելցուկը կամ պակասը ազդում է հոգեկան առողջության, ուղեղի և այլ օրգանների գործառույթների ու, ընդհանրապես, առողջության վրա:

Վահանաձև գեղձի հորմոնները 65%-ով կազմված են յոդից: Յոդի պակասի դեպքում վահանաձև գեղձը մեծանում է՝ փորձելով լրացնել պակասը և արտադրել բավարար քանակի յոդ (էնդեմիկ զոբ), ինչը, սակայն, տեղի է ունենում հիվանդութայն ուշ փուլերում:

600x580

Յոդի պակաս

Շատ կարևոր է ժամանակին պարզել օրգանիզմում յոդի պարունակության մակարդակը: Դա կարելի է անել հասարակ փորձով՝ տնային պայմաններում:

Երեկոյան բամբակե ձողիկով դաստակին յոդով երեք գիծ տարեք՝ բարակ, հաստ և ավելի հաստ:Եթե առավոտյան տեսնեք, որ այդ 3 գծից հետք անգամ չկա, անպայման դիմեք էնդոկրինոլոգին, ավելի ճշգրիտ՝ անալիզների և անհրաժեշտ դեղամիջոցների համար:

600x580

Եթե մնացել է ամենահաստ գիծը, վերանայեք ձեր սննդակարգը, նրա մեջ ներառելով յոդով հարուստ մթերքներ, օրինակ ծովակաղամբ, ձու, ծովային ձկնատեսակներ:

Եթե չկա միայն ամենաբարակ գիծը, ապա ձեր առողջությանը վտանգ չի սպառնում:

Յոդավորված աղի օգտագործումը ամենահեշտ և հասանելի տարբերակն է հիպոթիրեոզի կանխարգելման համար: Սակայն այն պիտանի է միայն սառը ուտեստները համեմելու համար: Այդպիսի աղն անօգուտ է դառնում տաք ուտեստների մեջ:

600x580

 
Просмотров: 9788 | Добавил: Mancho | Рейтинг: 3.5/2
loading...